Սրբուհի Սարգսյանը պարզաբանել է`ինչու են իր կատարման ժամանակ Ադրբեջանի դրոշը բեմ բարձրացրել

Երգչուհին շնորհակալություն է հայտնել նախագծի պրոֆեսիոնալ թիմին՝ իրեն զարգանալու հնարավորություն ընձեռելու և սատարելու համար:

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Ուկրաինական «Ձայնը» նախագծի հայ մասնակիցը` Սրբուհի Սարգսյանը, Instagram-ի իր էջում անդրադարձել է օրերս հեռուստանախագծի ութերորդ եթերաշրջանի եզրափակիչ համերգում տեղի ունեցած միջադեպին։ Նրա ելույթի ավարտին բեմում ցուցադրվել էր Ադրբեջանի դրոշը:

Երգչուհին իր ելույթից դրվագ է հրապարակել Instagram-ում, որի տակ արված մակագրության մեջ պատահածը թյուրիմացություն է որակել։

«Մենք բոլորս մարդ ենք և երբեմն կարող ենք սխալվել: Ես լավ գիտեմ Ուկրաինայի «Ձայնի» թիմին և հավատում եմ նրանց ներողության անկեղծությանը: Իմ ելույթն իսկապես նվիրված էր ազատության և մարդու իրավունքների համար պայքարին, այնտեղ տեղ չկա սադրանքներին»,- գրել է երգչուհին:

Նա շնորհակալություն է հայտնել նախագծի պրոֆեսիոնալ թիմին՝ իրեն զարգանալու հնարավորություն ընձեռելու և սատարելու համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Սրբուհի Սարգսյանի ելույթի ժամանակ նրա մեջքի հետևում գտնվող էկրանների վրա ցուցադրվում էին աշխարհի տարբեր երկրների ներքաղաքական կյանքի կադրերը։ Ելույթի կեսին կարելի էր տեսնել հատվածներ ուկրաինական «Մայդանի»  հանրահավաքներից, ավելի ուշ հայտնվեցին հայկական դրոշն ու Հայաստանում «թավշյա հեղափոխության» կադրերը։

Մրցույթի կազմակերպիչները որոշել են տեսահոլովակի վերջում` Սրբուհու մեջքի հետևում պարզել Ադրբեջանի դրոշը։ Բացի այդ` նրա ելույթի վերջում հայտնվել էր #human հեշթեգը, որը ներկված էր Ադրբեջանի դրոշի գույներով։

Кадр из телешоу Голос країни. Србуи Саргсян - Sputnik Արմենիա
Սկանդալ ուկրաինական «Ձայնում». հայ մասնակցի տեսահոլովակում ցուցադրել են Ադրբեջանի դրոշը

տեսաշարի ֆոնին, որտեղ ցուցադրվում էին Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաները։ Նա կատարել է բրիտանացի Rag'n'Bone Man սոուլ կատարողի Human երգը։

Սակայն Ելույթի վերջում մեծ էկրանին հայտնվել էր Ադրբեջանի դրոշը հայկականի փոխարեն: Ի դեպ, Սրբուհու ելույթն ավելի ուշ հեռացվել է նախագծի յութուբյան ալիքից:

Ավելի վաղ նախագծի հայաստանցի մասնակիցն Instagram-ի Story բաժնում տեղադրել էր նախագծի ղեկավարության պաշտոնական մեկնաբանությունը, որում նրանք ներողություն են խնդրել տեղի ունեցած տեխնիկական սխալի համար:

«Այս ելույթը Սրբուհին նվիրել էր օրերս իր հայրենիքում մարդկանց իրավունքների, ինքնավարության ու ազատության համար պայքարողներին։ Մասնակցի տեսանյութը ջնջվել էր YouTube-ի մեր պաշտոնական էջից, որպեսզի կարողանայինք ուղղել սխալը։ Մենք ցավում ենք, որ նման սխալ է տեղի ունեցել, և հայցում ենք բոլոր այն մարդկանց ներողամտությունը, որոնց ազգային ինքնասիրությունը կարող էր վիրավորվել այս դեպքի պատճառով»,– գրել էին անձնակազմի ներկայացուցիչները:

Հավելենք, որ մրցույթի հաղթող է ճանաչվել Ելենա Լուցենկոն` Սերգեյ Բաբկինի Թիմից։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала