Գյումրիում հանրապետականները հրաժարվում են իրենց անդամատոմսերից

© Sputnik / Armenuhi Mkhoyan / Партийные былеты РПА в Гюмри
Партийные былеты РПА в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեր թղթակցի տեղեկացմամբ այս պահին նրանց թիվը 13-ն է։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Գյումրիում Հանրապետական կուսակցության անդամները զանգվածաբար լքում են կուսակցության շարքերը։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։

Այսօր անհնազանդության հերթական ակցիայի ժամանակ հանրապետականներից շատերը ի տես բոլորի հանձնեցին իրենց անդամատոմսերը։ Մեր թղթակցի տեղեկացմամբ` այս պահին նրանց թիվը 13-ն է։ Նրանց մեջ է նաև Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը։

© Sputnik / Armenuhi Mkhoyan / Հանրապետական կուսակցության անդամատոմսերը Գյումրիում
Партийные былеты РПА в Гюмри - Sputnik Արմենիա
Հանրապետական կուսակցության անդամատոմսերը Գյումրիում
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում անցկացվող ցույցի մասնակիցները մտել էին Գյումրու քաղաքապետարան:

Ավելի քան 1 ժամ կաթվածահար անելով կառույցի աշխատանքը` նրանք պահանջել էին, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը միանա իրենց, այլապես ժողովուրդը կպահանջի քաղաքապետի հրաժարականը:

Բալասանյանը 5 րոպե ժամանակ էր խնդրել մտածելու համար, հետո մերժել էր ցուցարարների պահանջը։

Նշենք, որ ցուցարարները վաղ առավոտից քայլերթի էին դուրս եկել, բողոքի ցույցեր էին անցկացրել Շիրակի մարզպետարանի, մարզի դատախազության, ՀՀԿ գրասենյակի մոտ։

Լրահոս
0