Փաշինյանը դադարեցնում է ակցիաները. երեխեք ջա՛ն, գնում եք դասի` դասերը լավ սովորած

© Sputnik / Asatur YesayantsМитинг оппозиции на площади Республики (17 апреля 2018). Ереван
Митинг оппозиции на площади Республики (17 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Բողոքի ակցիաները դադարեցվում են մինչև մայիսի 7-ը։ Փաշինյանը աշակերտներին և ուսանողներին ուղարկեց դասի։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Վաղը Նիկոլ Փաշինյանը ԱԺ 3 խմբակցությունների ներկայացմամբ կառաջադրվի ՀՀ վարչապետի թեկնածու։ Այսօր Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ ՀՀԿ-ն հայտարարել է, որ աջակցելու է ժողովրդի թեկնածուին։

Мобильный дорожный радар скорости - Sputnik Արմենիա
Պատասխանատվության կենթարկվե՞ն արդյոք այս օրերին օրինախախտ վարորդները

«Եթե հաշվի առնենք այսօրվա հայտարարությունները, ձեր կողմից առաջադրված թեկնածուի ընտրության խնդիրը գործնականում լուծված է»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է ժողովրդական անհանդուրժողականության ակցիաներին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ և՛ Երևանում, և՛ մարզերում բոլոր ակցիաները դադարեցվում են։

«Առավոտյան երեխեք ջա՛ն, գնում եք դասի, դասերը լավ սովորած, ինչ-որ բաց եք թողել այս ընթացքում, ամեն ինչ կարդում եք»,- ուսանողներին դիմելով ասաց Փաշինյանը։ Նախնական հաշվարկով` անդորրը կտևի մինչև մայիսի 8-ը։

Իսկ մայիսի 8-ին Փաշինյանը ժողովրդին դարձյալ կոչ արեց հավաքվել` իր բնորոշմամբ` «հաղթանակն արձանագրելու»։

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала