Պատասխանատվության կենթարկվե՞ն արդյոք այս օրերին օրինախախտ վարորդները

© Press office of the Police of RAМобильный дорожный радар скорости
Мобильный дорожный радар скорости - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է, թե ինչպես է ճանապարհային ոստիկանությունը կարգավորելու այն օրինախախտումները, որոնք վարորդները ստիպված են եղել կատարել Երևանում անցկացվող «Իմ քայլը» բողոքի ակցիաների ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում տեսախցիկներով ֆիքսված իրավախախտումները կկարճվեն։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը։

Акция протеста оппозиции в округе Нор Норк (21 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Հայերի «անհնազանդության տոնը» ողբերգությունների է վերածվում ճանապարհներին

«Երթերի օրերին տեսախցիկներով ֆիքսված իրավախախտումների մասին գործերը ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ուսումնասիրվել են, և այն խախտումները, որոնք կատարվել են երթի պատճառով, այսինքն` վարորդները ստիպված են խախտումներ թույլ տվել, որպեսզի կարողանան շրջանցել երթը, կարճվել են», — ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` իրավախախտումների թվի վիճակագրություն չկա, բայց դրանք շատ են` 1000-ից ավելի։

Նշենք, որ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала