00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մաքսիմ Մանուկյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

© Sputnik / Asatur YesayantsМаксим Манукян
Максим Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցյալ տարի Փարիզում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած մեր ըմբիշը հաղթողի հիմնական հավակնորդ է համարվում եզրափակիչում։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Եվրոպայի առաջնության եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանը հիացրեց վարպետությամբ` բացահայտ առավելության հասնելով բելառուս ըմբիշի նկատմամբ։ Նա հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

82 կգ քաշային կարգում վերելքով իր մրցումներն անցկացրեց աշխարհի 2017 թվականի չեմպիոն՝ Մաքսիմ Մանուկյանը: Առաջին գոտեմարտում նա ոչ մի շանս չտվեց խորվաթ Բոսո Ստարչևիչին` մրցակցի նկատմամբ տոնելով մաքուր հաղթանակ:

a - Sputnik Արմենիա
Գյումրեցի «թասիբով» մարզիկները մեծացրին ֆենոմենալ քաղաքի փառքն ու պատիվը

Քառորդ եզրափակիչում Մանուկյանի մրցակիցը բուլղարացի Դանիել Ալեքսանդրովն էր, ով կարողացել էր 1/8 եզրափակիչում առավելության հասնել փորձառու թուրք ըմբիշ Էմրահ Կուշինի նկատմամբ: Հայ ըմբիշը գեղեցիկ հնարքի միջոցով հինգ միավորի առավելություն ստացավ: Ճիշտ է` բուլղարացուն հաջողվեց կրճատել հաշիվը, բայց պարտությունից խուսափել չհաջողվեց՝ 5:2 հաշվով հաղթեց Մաքսիմ Մանուկյանը:

Կիսաեզրափակիչում Մաքսիմ Մանուկյանն արդեն միավոր չտվեց իր մրցակցին: Հունգարացի Լասլո Սաբոն ոչինչ չկարողացավ անել հայ ըմբիշ գրոհները կանգնեցնելու համար ու մրցագորգը թողեց գլխիկոր` զիջելով 0:8 հաշվով:

Եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանի մրցակիցը բելառուս Վիկտոր Սասունովսկին էր: Նկատենք, որ Մանուկյանը առաջին անգամ էր դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Բայց պարզ էր, որ անցյալ տարի Փարիզում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած մեր ըմբիշը հաղթողի հիմնական հավակնորդ է համարվում եզրափակիչում, չնայած նրան, որ Սասունովսկին աշխարհի 2015 թվականի առաջնության արծաթե մեդալակիր էր եղել:

 

Լրահոս
0