Հայրը զանգել է Ջեք Բենետին և հայտնել, որ տեսել է դժբախտության մեջ ընկած կենդանուն։ Տղամարդը զբոսնելիս է եղել շան հետ, երբ նկատել է ջրամբարի մեջտեղում ցցված սյան վրա հայտնված կատվին։
Բենետն օգնության է շտապել։ Բրիտանացին առանց հագուստը հանելու լողացել է կատվի մոտ, նստեցրել իր ուսին և հետ լողացել։ Երջանիկ կատուն միանգամից փախել է։