Փոքր բիզնեսին կօգնեն առաջարկություններ ուղղել նոր կառավարությանը

© Sputnik / Asatur Yesayants / Продавец воздушных шаров
Продавец воздушных шаров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հարցերի շուրջ կանցնեն լսումներ, որոնց ընթացքում առաջարկություններն ավարտուն տեսք կստանան:

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Փոքր ու միջին բիզնեսը կկարողանա առաջարկություններ ուղղել նոր կառավարությանը: «ՓՄՁ համագործակցության ասոցիացիան» բարձր է գնահատում պետություն-մասնավոր համագործակցության մշակույթը, որը ձևավորվում է Հայաստանում՝ անկախ քաղաքական զարգացումներից:

ՓՄՁ-ները կարող են իրենց հարցերն ու առաջարկություններն ուղարկել problems@sme.am հասցեին:

«Այստեղ կարող եք ուղարկել Ձեզ հուզող խնդիրները, որոնք կարծում եք, որ խոչընդոտում են մեր երկրում ՓՄՁ-ների զարգացմանը», — ասված է հայտարարության մեջ:

Բարձրացված հարցերը Ասոցիացիան կվերլուծի գործընկեր հասարակական կարույցների և ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի փորձագիտական խմբերի հետ միասին: Սեղմ ժամկետներում դրանց շուրջ կկազմակերպվեն քննարկումներ ու լսումներ, որից հետո էլ կձևավորվեն առաջարկներ:

Այդ առաջարկները կներկայացվեն ՀՀ պետական մարմիններին՝ որպես միասնական փաթեթ:

Լրահոս
0