00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրա ավտոբուսը ճեղքեց փակ փողոցները․ մոսկվացի ռեստորանավարի արկածները բողոքի երթերի ժամանակ

© Sputnik / Asatur YesayantsГаяне Бреиова
Гаяне Бреиова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ծագմամբ հայտնի ռուսաստանցի հաղորդավար, ռեստորանավար և բրենդ-շեֆ Գայանե Բրեիովան Sputnik Արմենիայի հետ հարցազրուցում խոսել է Երևանում նախատեսված նախագծերի, նաև Հայաստանում զանգվածային բողոքի ակցիաների օրերին իր արկածների մասին։

Մոսկվայում մի քանի ռեստորանների սեփականատեր, «Գայանե ջանի խոհանոցը. հայկական բաղադրատոմսեր» գրքի հեղինակ, World Cookbook Awards Gourmand 2017-ում «արծաթի» արժանացած Գայանե Բրեիովան հերթական անգամ Հայաստանում է։ Sputnik Արմենիայի հետ հարցարզրույցում նա ներկայացրել է այն ծրագրի մանրամասները, որը երկար տարիներ ձգտում է իրականացնել հայրենիքում։ Նրա հետ զրուցեց Լիլիթ Հարությունյանը։

- Գայանե, ձեր նախորդ այցելության ժամանակ ասացիք, որ ուզում եք Երևանում ռեստորան բացել։ Այս անգամ դա՞ է ձեր այցի նպատակը։

— Այո, գուշակեցիք (ժպտում է)։ Իրականում երկու պատճառով եմ Երևան եկել, պատճառներից մեկը հենց այդ նախագիծն է։

-Կներկայացնե՞ք մանրամասները։

Гаяне Бреиова - Sputnik Արմենիա
«Երևանի գինու օրերը»՝ որպես խայծ Ռուսաստանի սոմելյեների համար. Գայանե Բրեիովայի կարծիքը

— Մինչ ամառվա վերջ տիեզերքի իմ ամենասիրած քաղաքում՝ Երևանում, ես իմ հեղինակային խոհանոցը կներկայացնեմ։ Դրա հայեցակարգն այն է, որ մեր սովորական մթերքնեը կներկայացվեն բոլորովին նոր տեսքով։ Յորաքանչյուր ուտեստ իր յուրահատկություն է ունենալու, որը և համ է թելադրելու։ Այդ պատճառով խոհանոցն արտացոլում է իմ ձեռագիրը, Գայանե Բրեիովայի շեշտադրումը:

-Շատ հայտնի շեֆ խոհարարը մի անգամ ասել է, որ ռեստորանը պահանջում է իր հիմնադրի ու շեֆի ֆիզիկական ներկայությունը։ Ինչպե՞ս եք լուծելու այս խնդիրը։

— Ֆիզիկական ներկայության անհրաժեշտությունն իմ միակ վախն էր, որ այս տարիների ընթացքում ինձ թույլ չէր տալիս այստեղ հաստատություն բացել, թեև արդեն 20 տարի է բարեհաջող վարում եմ այդ բիզները Մոսկվայում։ Ռեստորանային գործունեությունը շատ զգայուն բիզնես է, որը քո ֆիզիկական ներկայությունն է պահանջում, այդ պատճառով ամսական առնվազն երկու-երեք անգամ որոշ ժամանակով Երևան եմ գալու։

Բացի այդ, իմ այստեղի թիմը շատ ուժեղ է։ Դա հենց այն թիմն է, որ հասկանում է՝ ինչ է ինձ համար գաստրոնոմիան: Մենք սնունդ չենք վաճառում, մենք հույզեր ենք «վաճառում»։ Իհարկե, սկզբում, մոտ մեկ ամիս հենց ես եմ լինելու խոհանոցում ու հյուրերի հետ: Ի դեպ, ևս մեկ գործոն, որը պետք է բացարձակ ներդաշնակ լինի սննդի հետ։

-Իսկ ո՞րն է ձեր այցի երկրորդ նպատակը։

— Տեղական տուրօպերատորներից մեկը հրավիրել էր ինձ այստեղ որպես գաստրոնոմիական զբոսավայր, որը կկարողանար ներկայացնել զբոսաշրջիկներին Հայաստանի ազգային խոհանոցը։ Եվ ահա վեց օր շարունակ զբոսաշրջիկներին ցույց էինք տալիս երկրի գինու գործարանները, պատմում էինք հայկական գինիների մասին։ Մի խոսքով՝ հաջողվեց իրականացնել այն ամենը, ինչը նախատեսել էինք։ Միակ դժվար օրը մայիսի 2-ն էր, երբ բոլոր ճանապարհները փակ էին, սակայն այդ օրը մեզ ամեն ինչ հաջողվեց (ժպտում է)։

-Ինչպե՞ս, որքան գիտեմ, զբոսաշրջային ավտոբուսներին էլ չէին թողնում անցնել.․․

— Մենք միակն էինք, ում թողեցին (ժպտում է), մեր հետևից մեծ քանակությամբ զբոսաշրջային ավտոբուսներ կային։ Մեզ ընդհանուր առմամբ 12 անգամ կանգնեցրել են, բայց ամեն անգամ կարողանում էինք դուրս գալ դրությունից՝ մե՛կ զբոսավարի հետ երգում էինք, մե՛կ պարում էինք, մի անգամ էլ խաղաքարտ ենք խաղացել՝ պայմանով, որ եթե հաղթենք՝ կթողնեն անցնենք (ծիծաղում է)։ Ես բոլորի հետ իմ ռազմավարությունն ունեմ։

-Անհավանական է․․․

Олимпиада молодых кулинаров - Sputnik Արմենիա
Miechlen–ի խոհարարը հիացած է հայկական տոլմայով ու թթի օղիով. ի՞նչ է նա խնդրել հայերից

— Ազնիվ խոսք։ Ես շատ ուրախ էի, քանի որ միշտ ասում եմ՝ ամեն ինչ կարելի է լուծել սիրով, բոլոր բարդ իրավիճակները կարելի է հաղթահարել սիրո օգնությամբ։ Բացի այդ, ինձ համար շատ կարևոր է այդպիսի ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակում ցույց տալ մեր երկրի հյուրերին, որ հայկական հյուընկալությունը թույլ է տալիս նաև այդպիսի հարցեր լուծել։ Արդյունքում զբոսաշրջիկները բազում դրական լիցքեր ստացան։ Կարծում եմ, ազգային գաստրոնոմիան Հայաստանի զբոսաշրջությունը բոլորովին այլ մակարդակի կբարձրացնի։

-Հավատու՞մ եք, որ նոր Հայաստանի համար հիմք է դրվել։

— Ես անկեղծորեն կարծում եմ, որ փոփոխություններն արդեն տեղի են ունեցել, ու դրանք տեղի են ունեցել հենց մեր ներսում։ Մենք հավատացինք, որ մեզնից ինչ-որ բան է կախված։ Դա անհավանական զգացողություն է։ Անսպասելիորեն ներքին համոզմունք հայտնվեց, որ քո ձայնը նշանակություն ունի։ Դա երկրի զարգացման համար շատ հզոր գործիք է։ Հենց այդ հանգամանքն է թույլ տալիս խոսել նոր Հայաստանի մասին, քանի որ մենք նոր ենք այն առումով, որ հավատում ենք ինքներս մեզ։ Երիտասարդներն ասացին, որ կարող են ու արեցին դա։ Դա ինձ շատ է ուրախացնում։

-Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։

— Ձեզ էլ եմ շնորհակալ։

Լրահոս
0