Աշխարհում սկսել են ավելի բարձր գնահատել Հայաստանի պետական բաժնետոմսերը

© Sputnik / Максим Блинов / Անցնել ֆոտոբանկЕврооблигации
Еврооблигации - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Բյուջեի ծախսերի նոր կանոնների ու պարտքի կանխատեսելիության շնորհիվ։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Մեկուկես տարվա ընթացքում աշխարհում սկսել են ավելի բարձր գնահատել Հայաստանի պետական բաժնետոմսերը։

2016 թվականի աշնանը նոր կառավարությունը նպատակ դրեց դանդաղեցնել ՀՆԱ-ի հանդեպ պետական պարտքի աճը։ 2014-16 թվականներին այն աճել է 13 տոկոսով (մոտ 39-ից մինչև 52%)։ Դանդաղացումը աստիճանական էր, որպեսզի կտրուկ աճը չվնասեր տնտեսական աճին։

2017 թվականին կառավարությանը հաջողվեց դանդաղեցնել պարտքի աճը, ՀՆԱ-ի նկատմամբ այն աճել է միայն 1,8 տոկոսով։ Իսկ 2018 թվականին նվազել է մինչև 1,3%։

Завод Наирит - Sputnik Արմենիա
Ինստիտուտի փոխարեն հյուրանոց. ո՞վ կհարստանա «Նաիրիտ 2»–ի վաճառքից

Պարտքի կառավարումը կատարելագործվել է մի քանի ուղղությամբ։ Երկարացվել է թողարկվող պետական բաժնետոմսերի ժամկետը։ Հեշտացվել է բաժնետոմսերի տեղակայումը, իսկ բաժնետոմսերի գործարքները երկարացվել են աճուրդի պահից։ Բաժնետոմսերի շուկայի մասնակիցների համար ռիսկերի գնահատման համակարգ է ներդրվել։ Արդյունքում բաժնետոմսերի տոկոսները նվազել են 3-4 տոկոսով։

Այս և այլ միջոցառումների շնորհիվ Հայաստանի վարկանիշը միջազգային ֆինանսական շուկայում աճել է։ Մասնավորապես` կրճատվել է հայկական եվրոբոնդերի ու ՄԱՆ-ի պետական բաժնետոմսերի տարբերությունը։ 2013 թվականին թողարկվել է հայկական եվրոբոնդերի առաջին էմիսիան` 6% եկամտաբերությամբ։ ԱՄՆ պետական բաժնետոմսերի եկամտաբերությունը մարման նույն ժամկետով (2020 թվական) կազմել է 2%։ 2018 թվականի հունվարի սկզբին հայկական եվրոբոնդերի եկամտաբերությունը նվազել է մինչև 3,5%, այսինքն արժեքավորման տարբերությունը կրճատվել է 4% —ից մինչև 1% —ից մի փոքր ավել։ 2018 թվականի հունվարից (այսինքն դեռ մինչ Հայաստանի ներքաղաքական գործընթացները) հայկական բաժնետոմսերի տոկոսային բեռնումը կրկին սկսեց աճել` ապրիլին թռիչք ապրելով։ Սակայն վերջին օրերին այն կրկին անկում ապրեց ու հիմա 5%-ից պակաս է կազմում։ Նույն սցենարով ընթացավ նաև 2015 թվականին թողարկված պետական բաժնետոմսերի երկրորդ էմիսիան, որի մարման ժամկետը 2025 թվականն է։

Դրան օգնեց նաև Հայաստանի նոր բյուջետային կանոնների մասին օրենսդրությունը, որտեղ պետական պարտքի քանակական ցուցանիշների (տոկոսը ՀՆԱ նկատմամբ) հետ մեկտեղ կառավարվելու են նաև որակականները (ընթացիկ ծախսերի ու կապիտալ կառուցապատման համադրությունը)։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала