Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բաղդասարյան. «Պատրաստ ենք հանդես գալ ընդդիմադիրի դիրքերից»

© Sputnik / Karen Yepremyan / Ваграм Багдасарян
Ваграм Багдасарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եթե քաղաքականության մեջ մտնողը որոշում է, որ ամբողջ կյանքում պիտի մնա իշխանություն, նա պարզապես մտել է իր հետարքրքությունների համար։ Այս մասին այսօր ԱԺ–ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանը։
Վահրամ Բաղդասարյան

«Որևէ մեկը երաշխավորված չէ, թե երբ կլինի իշխանություն, երբ ընդդիմություն։ Բնականաբար, պատրաստ ենք հանդես գալ ընդդիմադիրի դիրքերից։ Բայց երբեք մենք չենք խանգարելու մեր երկրի շահերին, մեր երկրի անվտանգության խնդիրների լուծմանը»,–ասաց Բաղդասարյանը։

Նա նշեց, որ ի տարբերություն իրենց ընդդիմադիրների, իրենք պատրաստ են դրականը տեսնելու և գնահատելու, իսկ բացասականը քննադատելու և հրավիրելու բանակցելու։

Լրահոս
0