00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է լուծարվել Սիսիանի Բժշկական կենտրոնը և ինչու են դիմում ներկայացրել բժիշկները

© Sputnik / Asatur YesayantsОбстановка в мед.центре "Григор Лусаворич", куда доставлены раненные при взрыве ресторана "Бургер кинг"
Обстановка в мед.центре Григор Лусаворич, куда доставлены раненные при взрыве ресторана Бургер кинг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Սիսիանի Բժշկական կենտրոնի» աշխատակիցների դիմումի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. «Սիսիանի բժշկական կենտրոնը» լինելով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն և սպասարկում իրականացնող մարզային բժշկական հաստատություն, ունի թույլ լաբորատոր և ախտորոշիչ գործիքային համալրվածություն: Բավականին մեծ խնդիր է կենտրոնի բժշկական հաստիքների համալրումը: Բարդ է իրավիճակը նաև շենքային ընդհանուր պայմանների առումով:

Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
ՊՆ մամուլի խոսնակը` ռազմաբժշկական վարչության պետի ազատման մասին

Բժշկական կենտրոնում բավարար պայմանների բացակայության, բուժօգնության ու սպասարկման ցածր որակի պատճառով Սիսիանի տարածաշրջանի բնակչությունը բուժօգնության նպատակով դիմում է ՀՀ պաշտպանության նախարարության «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ», որն ունի բավարար լաբորատոր և գործիքային ախտորոշիչ, ինչպես նաև փորձառու բժշկական կադրերով համալրվածություն ու շենքային հիանալի պայմաններ:

Բացի այդ բժշկական կենտրոնը և հոսպիտալն առօրյա գործունեության ընթացքում հաճախ կրկնում են տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության գործառույթները, երբեմն նաև խանգարելով մեկմեկու: Երկու բժշկական կազմակերպությունների անջատ գործելու արդյունքում փոշեցրվում է տարածաշրջանի առանց այդ էլ սակավաթիվ բժշկական ներուժը:

Խնդրի լուծման նպատակով ՀՀ պաշտպանության, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների համատեղ հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, որի կազմում եղել է ներկայացուցիչ նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանից, ուսումնասիրել և քննարկել են ստեղծված վիճակը, կազմակերպվել է այցելություններ և հանդիպումներ բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ:

Տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության ու սպասարկման աշխատանքները բարելավելու և թափուր հաստիքները համալրելու լավագույն տարբերակներից մեկը համարվել է բժշկական կենտրոնի լուծարումը և տարածաշրջանի բնակչության բժշկական օգնության և սպասարկման հանձնարարումը կայազորային հոսպիտալին:

Այդ նպատակով հոսպիտալի կառուցվածքում նախատեսվել են բոլոր այն բուժական բաժանմունքները և ծառայությունները, որոնք անհրաժեշտ են բնակչության բուժսպասարկումն ամբողջ ծավալով կազմակերպելու համար:

Больница - Sputnik Արմենիա
Զինվորական հոսպիտալի հիվանդները զրուցել են ՄԻՊ ներկայացուցիչների հետ

Հոսպիտալի կառուցվածքում նոր բաժանմունքների և ծառայությունների (մանկաբարձագինեկոլոգիական, մանկաբուժական, շտապ բուժօգնության, ամբուլատոր-պոլիկլինիկական, ախտաբան-անատոմիական) ավելացումը հնարավորություն է տալու «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության թվարկված բաժանմունքների բժիշկներին, միջին և կրտսեր բուժանձնակազմին ամբողջությամբ տեղափոխել հոսպիտալ:

Ընդ որում` ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 464-Ա որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվող Սիսիանի բժշկական կենտրոնի շենք-շինությունները և բժշկական գույքն հնարավորություն են տալու բնակչության արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել նույն տեղում (ք. Սիսիան), իսկ հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը՝ գործող Զանգեզուրի կայազորային հոսպիտալում:

Արդյունքում հնարավորություն ենք ստանալու ապահովել քաղաք Սիսիանի և 36 գյուղերի 26000 բնակչության առավել որակյալ և անվտանգ արտահիվանդանոցային և հիվանդանոցային բուժսպասարկումը, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման ժամանակ բնակչության բուժապահովման արդյունավետության բարձրացումը, առկա բժշկական ներուժի առավել արդյունավետ օգտագործումը:

Լրահոս
0