Ոչ թե մյունխենյան, այլ քյոնիգսբերգյան. «Կալինինգրադ» մարզադաշտը պատրաստ է հյուր ընդունել

Բաժանորդագրվեք
«Կալինինգրադ» մարզադաշտում ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ «ստուգիչ» խաղը տեղի կունենա արդեն մայիսի 12–ին։

«Կալինինգրադ» մարզադաշտը կառուցվել է կղզում, որը գտնվում է միջնադարյան քաղաքի կենտրոնում։ Այդ վայրում` Քյոնիգսբերգ ամրոցի մոտ, ութ դար առաջ գտնվել են գաղութաբնակների բնակավայրերը։

Մարզադաշտը կառուցելիս հիմք է ընդունվել Մյունխենի Allianz Arena մարզադաշտը` «Բավարիա» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը։ Այն կարող է ավելի քան 35 հազար երկրպագու տեղավորել։ Մարզադաշտում չորս խաղ կանցկացնեն։

Նախկին գերմանական քաղաք Քյոնիգսբերգը Կալինինգրադ է վերանվանվել 1946թ-ի հուլիսի 4-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանով։

2018թ-ի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Ռուսաստանում հունիսի 14-ից հուլիսի 15-ը, մրցաշարի խաղերը կանցկացվեն 11 քաղաքի 12 մարզադաշտում։

Հանդիպումները տեղի կունենան Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Սոչիում, Եկատերինբուրգում, Կալինինգրադում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում։ Բացման խաղը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 14-ին «Լուժնիկի» մարզադաշտում։ Մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 15-ին «Լուժնիկի» մարզադաշտում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала