00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիգեն Սարգսյանը հրաժարական տվեց

© Sputnik / Aram NersesyanМинистр Обороны Армении Виген Саркисян
Министр Обороны Армении Виген Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իր ուղերձում պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նախ շնորհավորել է հայրենքի պաշտպանների եռատոնը։

ԵՐԵՎԱՆ, 8 Մայիս — Sputnik. Վիգեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել գեներալներին, սպաներին, քաղաքացիական հատուկ ծառայողներին, զինվորներին, վետերաններին և կուրսանտներին։

Իր ուղերձում պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նաև տեղեկացրել է, որ ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Премьер-министр Никол Пашинян принял и.о. министра обороны Вигена Саркисяна (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է անվտանգության հետ կապված իրավիճակը

«Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման փառապանծ տոների և պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձի առթիվ:

Բայց այսօր ձեզ դիմում եմ այլ առիթով: Քաղաքական իրադարձությունների բերումով իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը:

Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոնյա է, և նրա աշխատանքը արդյունավետ է միայն համախոհների թիմում: Դա ո՛չ արհեստավարժության, ո՛չ էլ ժողովրդին ծառայելու պատրաստակամության հետ կապված հարց է. հասարակությանը կարելի է և պետք է պիտանի լինել անկախ դիրքից և պաշտոնից: Եվ վստահեցնում եմ բոլորիդ, որ այլ կարգավիճակով ևս շարունակելու եմ իմ այդ ծառայությունը»,–ասել է Վիգեն Սարգսյանը:

Նա նշել է, որ պաշտոնը ստանձնելիս գիտեր, թե ինչ պատասխանատվություն է ստանձնում` կազմակերպել մեր նվիրական Հայրենիքի պաշտպանությունը, տեր կանգնել Արցախյան հերոսամարտի մեր հաղթանակներին և մեր ժողովրդի անվտանգությանը: «Սակայն, չնայած իմ երկարամյա փորձին, չէի էլ կարող կռահել, թե ինչպես կփոխվի իմ ամբողջ կյանքը, որքան կկարևորվի հանրայինը և կերկրորդայնացվի անձնականն իմ այս կարգավիճակում:

Իմ ողջ մասնագիտական կյանքը` շուրջ 23 տարի, ծառայել եմ Հայրենիքիս: Միշտ փորձել եմ ծառայել ազնվորեն և ուժերիս առավելագույն չափով: Բայց իմ նախկին ողջ գործունեության հանրագումարն անգամ չի կարող համեմատվել ձեզ հետ և ձեր կողքին իմ երկրի անվտանգությանը ծառայելու գեթ մեկ օրվա հետ»,–ասել է նա:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը պատմել է, որ իր յուրաքանչյուր օրն սկսվել է առավոտյան 6:30-ին, որովհետև պարզապես չէր կարող հանգիստ քնել, երբ նույն ժամին Մեհրաբից մինչև Մեղրի և Գյումրիից մինչև Ստեփանակերտ իր տասնյակ հազարավոր երիտասարդ հայրենակիցները վեր են թռչում իրենց զորանոցներում` մեր ընդհանուր գործը կատարելու:

Премьер-министр Никол Пашинян принял и.о. министра финансов Вардана Арамяна (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վարչապետին զեկուցել են պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքը

«Անցյալ տարի՝ այս նույն օրերին, դիմեցի ձեզ ուղերձով` երեք դեպք նկարագրելով և խնդրելով կտրուկ բարձրացնել զգոնությունը: Դրան հետևեց բոլոր օղակների մանրակրկիտ աշխատանքը: Շնորհակալ եմ, որ անսացիք իմ խոսքին, և 2017-ին ու այս տարվա չորս ամիսների ընթացքում արձանագրեցինք պատահարների կտրուկ նվազում:

Բայց չկա նվազման այնպիսի շեմ, որը երբևէ գոհացնի ինձ և մեր հասարակությանը: Որովհետև մենք ձգտում ենք տեսնել ոչ թե պարզապես կանոնապահ, այլ իդեալական բանակ: Բանակ, որը ընտանիք է, ուր թույլին ոչ թե նվաստացնում են, այլ սովորեցնում ուժեղ լինել: Որովհետև մեր հասարակությունն ուզում է, որ բանակը լինի ոչ թե իր հայելին, այլ դպրոցն ու դարբնոցը, որով անցած յուրաքանչյուր քաղաքացի լինի ավելի համարձակ, ավելի ուժեղ, ավելի հմուտ:

Պաշտպանության կազմակերպումը ծանր գործ է` ամեն վայրկյան գիտակցում ես, որ քո արածից և չարածից, հասցրածից և չհասցրածից, ճիշտ կամ սխալ որոշումից կախված են տասնյակ, հարյուրավոր, երբեմն էլ հազարավոր մարդկանց կյանքեր: Յուրաքանչյուր օր ունես նոր, հետաքրքիր անելիք` ռազմական գիտությունից և արդյունաբերությունից, սպառազինությունից և ռազմական տեխնիկայից մինչև ինժեներական աշխատանքներ և շինարարություն, թիկունքային ապահովումից մինչև ռազմական բժշկություն, կրթությունից մինչև կադրային որոշումներ և ռազմական դիվանագիտություն: Գործ ունես ամենատարբեր մարդկանց հետ»,–նշել է Վիգեն Սարգսյանը:

Виген Саркисян - Sputnik Արմենիա
Վիգեն Սարգսյանը պատերազմ է հայտարարել մատակարար ընկերություններին

Նա ընդգծել է, որ հպարտ է, որ իմ հաջորդին է փոխանցում ավելի ամուր, ավելի արդյունավետ, ավելի մարտունակ բանակ` զգալիորեն աճած բյուջեով, ընդլայնված ենթակառուցվածքով, բարելավված վիճակագրությամբ բանակ` այն աչքի լույսի պես պահելու և միայն առաջ, դեպի հաղթանակներ ընթանալու մաղթանքով:

«Ցավում եմ, որ շատ ծրագրեր, հատկապես՝ զինծառայողների սոցիալական պաշտպանության ոլորտում, դեռ ներդրման փուլում են: Ես մանրակրկիտ փոխանցելու եմ պաշտպանության հաջորդ նախարարին կիսատ մնացած ծրագրերը` մատնանշելով դրանց իրականացման ֆինանսական աղբյուրներն ու իրավական կարգավորումները և պատրաստակամ եմ ուժերիս ներածին չափով աջակցելու նրան և բոլոր ապագա նախարարներին` մեր երկրի անվտանգությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու գործում: Հուսով եմ, որ նրանք էլ հետևողական կլինեն մեկնարկած ծրագրերը զարգացնելու և հաջողությամբ կյանքի կոչելու հարցում: Նույնիսկ եթե մենք հակադիր քաղաքական հայացքներ ունենք, ես անկեղծ ցանկանում եմ, որ ինձ հաջորդող նախարարը անպայման հաջողի, քանի որ դա կնշանակի, որ նա բանակն ու երկիրն էլ ավելի բարվոք վիճակում կփոխանցի իր հաջորդին և մեր սերունդներին»,–ասել է Սարգսյանը:

Վերջում նա շնորհակալություն է հայտնել բոլորին և յուրաքանչյուրին` շարքայինից մինչև գեներալ, նախարարության քաղաքացիական հատուկ ծառայողներից մինչև զինված ուժերի գլխավոր շտաբ, իր քաղաքական և հայեցողական թիմերին, հսկող հասարակական կազմակերպություններին և մամուլին, բանակի կողքին միշտ ամուր կանգնած սահմանամերձ համայնքների ղեկավարներին և բնակիչներին, բոլոր ժամանակների վետերաններին և ոչ պակաս` իր և մեր բոլոր զինծառայողների համբերատար ընտանիքներին՝ ընդհանուր գործը պատվով կատարելու համար:

Լրահոս
0