Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է անվտանգության հետ կապված իրավիճակը

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян принял и.о. министра обороны Вигена Саркисяна (8 мая 2018). Еревaн
Премьер-министр Никол Пашинян принял и.о. министра обороны Вигена Саркисяна (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն իր առաջին խնդիրներից մեկն է համարում հանրապետության արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալը:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Евразийский межправительственный совет. Тигран Саркисян - Sputnik Արմենիա
ՀՀ կառավարության նախկին ղեկավարը շնորհավորել է նորընտիր վարչապետին

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր ստանձնելով վարչապետի պարտականությունները՝ իր առաջին խնդիրներից մեկն է համարում հանրապետության արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալը: Նորընտիր վարչապետի խոսքով՝ եթե որոշ հարցերին անհրաժեշտ են օպերատիվ լուծումներ, որոնց համար պետք է վարչապետի միջամտությունը, ապա դա կարվի առանց հետաձգման:

Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ զինված ուժերը լիարժեքորեն իրականացնում են իրենց գործառույթները և մեծ պատասխանատվությամբ վերահսկում իրավիճակն առաջնագծում՝ ապահովելով երկրի պաշտպանունակությունն ու անառիկ պահելով սահմանները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանական բնագավառին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ զինված ուժերի արդիականացման ծրագրով իրականացվող միջոցառումների ընթացքին:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала