00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀԿ–ն ընդդիմություն է դառնում. Շարմազանով

© Sputnik / Aram NersesyanВыборы премьер-министры Армении в Национальном Собрании Армении (8 мая 2018). Еревaн
Выборы премьер-министры Армении в Национальном Собрании Армении (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրապետականը դեմ կլինի բոլոր այն ծրագրերին, որոնք չեն բխի Արցախի ու Հայաստանի շահերից։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Որպես ընդդիմություն` ՀՀԿ-ն շարունակելու է աշխատել ի բարօրություն Արցախի և Հայաստանի: Այսօր, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով՝ «մեր աշխատանքի առանցքում լինելու է Արցախի և Հայաստանի անվտանգությունը»:

Сейран Сароян и Манвел Григорян - Sputnik Արմենիա
Հայտնի է` ՀՀԿ–ից ովքեր կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը

Sputnik Արմենիայի հարցին, թե որն է լինելու ընդդիմության կարգավիճակում առաջին քայլը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.

Դեռ կտեսնենք, մենք լինելու ենք կառուցողական ընդդիմություն` պետական մտածողությամբ»։

Շարմազանովը չբացառեց, որ ՀՀԿ-ն իր ընդդիմադիր դիրքում կաջակցի Փաշինյանի վարած քաղաքականությանը:

«Բոլոր այն ծրագրերը, որոնք բխում են մեր գաղափարախոսությունից և որոնք չեն սպառնա Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, մենք կօժանդակենք՝ անկախ նրանից` Փաշինյանն է անում, թե մեկ այլ մարդ: Մենք, որպես ընդդիմություն, դեմ կլինենք բոլոր այն ծրագրերին, որոնք չեն բխի Արցախի ու Հայաստանի շահերից: Մենք ինքնանպատակ դեմ չենք լինի, ինքնանպատակ կողմ չենք լինի: Մեր մեջ որևէ ռևանշիզմ չկա»,- ասաց նա:

Փաշինյանի ելույթում նշված ծրագրային դրույթների ու դրանց վերաբերյալ ՀՀԿ տեսակետի մասին հարցին Շարմազանովը պատասխանեց.

«Փաշինյանի ելույթում ծրագրային դրույթներ ես չտեսա: Դրանք բարի ցանկություններ էին, որոնք տանում են դեպի երջանկություն, բայց ես չլսեցի` ինչպես»:

Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին, Շարմազանովը չցանկացավ վաղաժամ ենթադրություններ անել՝ նշելով, որ երբ այն կներկայացվի, այդ ժամանակ էլ կքննարկեն:

Լրահոս
0