00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարևանի տան կռվի վտանգները կամ իրանաիսրայելական հակամարտությունը` դամոկլյան սուր մեզ համար

© AFP 2024 / JACK GUEZПремьер-министр Израиля Биньямин Нетаньяху на ежегодной конференции здравоохранения (27 марта 2018). Тель-Авив, Израиль
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху на ежегодной конференции здравоохранения (27 марта 2018). Тель-Авив, Израиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հենց մայիսի 9-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ժամանումը Մոսկվա, անշուշտ, լրացուցիչ կշիռ հաղորդում այցին, թեև տոնի գործոնը չի նվազեցնի բանակցությունների ներքին լարվածությունը։

Այս անգամ Նեթանյահուն ժամանում է ակնհայտ նպատակով՝  ցույց տալ տարածաշրջանում Իրանի՝ Հայաստանի բարի հարևանի և Իսրայելի աշխարհաքաղաքական հակառակորդի «ագրեսիվ» պահվածքը։

Հանդիպման ժամանակը, կարծես, հատուկ խորհրդանշական է ընտրված։ Մոտ մեկ տարի առաջ Իսրայելի Քնեսեթը, Նեթանյահուի կառավարության նախաձեռնությամբ,մայիսի 9-ը հայտարարել է ազգային տոն՝ նացիզմի դեմ Հաղթանակի օր։ Հիմա Իսրայելում այդ տոնը կնշվի հանդիսավոր միջոցառումներով, դրանցում կներգրավվեն նաև զինված ուժերը։

Никол Пашинян на специальном заседании парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նոր իշխանություն․ Հայաստանը Իրանի ու Թուրքիայի հետ «թավշյա» հարաբերություններ կհաստատի՞

Տոնը տոն, բայց բանակցությունների թեման բոլորովին ուրախալի չէ։ Մինչև հիմա Ռուսաստանը հաջող կերպով պահպանել է հավասարակշռությունը երկու` մերձավոր և արևելյան ուժի կենտրոնների միջև՝ շատ առումներով նպաստելով նրան, որ աշխարհաքաղաքական սկզբունքային հակասությունները չվերածվեն թեժ հակամարտության փուլի։ Իսկ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը, եթե այն ծագի, ծանր հետևանքներ կունենա ոչ միայն նրանց հարևան երկրների վրա, այլ նաև տարածաշրջանից դուրս գտնվողների։

Իսրայելական կայքերի հաղորդագրությունների համաձայն` ընդամենը մի քանի օր առաջ կառավարության նիստի ժամանակ Նեթանյահուն կտրուկ է արտահայտվել այդ առիթով։ Նա հայտարարել է, որ Իսրայելը չի խուսափի Իրանի հետ ցանկացած բախումից, եթե հանգամանքները դրդեն դրան։ Իսկ ստիպող հանգամանքներն այսօրվա դրությամբ կարող են գալ միայն Սիրիայից։

Սիրիայից, որի տարածքում Իրանը փորձում է ունենալ իր առաջին ռազմակայանն արտասահմանում և ակտիվություն է ցուցաբերում իսրայելական սահմանի հյուսիսային ու հյուսիսարևելյան հարևանների մոտ։ Բացի այդ, Թել Ավիվում պնդում են, որ Թեհրանը գործարկում է հետախուզական անօդաչու թռչող սարքեր, Սիրիայում տեղադրում հակաօդային պաշտպանության համակարգեր և հարձակողական սպառազինություն։

Президент Исламской республики Иран Хасан Роухани - Sputnik Արմենիա
Թեհրանի համբերությունը կարող է սպառվել. ինչպե՞ս կպատասխանի Իրանը ԱՄՆ–ին

Առաջին տարին չէ, որ հրապարակավ հնչում են փոխադարձ սպառնալիքներ, ընդհուպ մինչև հակառակորդին երկրի երեսից ջնջելու մտադրություններ։ Ակնհայտ է, որ այս ամենի մեջ ներառվում են Նեթանյահուի հայտարարությունները, որոնք նա արել է կառավարության վերոհիշյալ նիստի ժամանակ։

«Մենք մտադիր ենք կանգնեցնել մեր դեմ ուղղված իրանական ագրեսիան, նույնիսկ եթե դա մեզ ներքաշի հակամարտության մեջ, ավելի լավ է հիմա, քան ավելի ուշ։ Երկրները, որոնք պատրաստ չեն ժամանակին գործել մահացու ագրեսիայի դեմ, հետո թանկ են վճարում», — մեջբերում է The Jerusalem Post-ը Նեթանյահուի խոսքերը։ Միաաժամանակ, Սիրիայի և Իսրայելի սահմանին լարվածությունն աճում է, իսրայելական ռազմաօդային ուժերն արդեն հարվածներ են հասցրել սիրիական տարածքներին և Դամասկոսից ստացել պատասխան հարված։

Լավատեսությունից այսքան հեռու, ռազմատենչ հայտարարությունների փոխանակումն արդեն չի թողնում զուտ քարոզչական ակցիաների բնույթ։ Իրավիճակն ավելի պայթյունավտանգ է դառնում, և անդունդ գլորվելը կարելի է կանգնեցնել մեծ ջանքերի գնով։ Իսրայելը նախազգուշացնում է Իրանին ծանր հետևանքների մասին և, բնականաբար, ստեղծված իրավիճակի ամբողջ մեղքը բարդում Թեհրանի վրա։ Հակառակ մեղադրանքներ են հնչում նաև Թեհրանի կողմից։

Ситуация на границе Палестины и Израиля - Sputnik Արմենիա
Հրեական սրացում, կամ ինչու պետք չէ Թուրքիայի և Իսրայելի վեճը լուրջ ընդունել

Նեթանյահուն խորհուրդ է տալիս Թեհրանի իշխանություններին «չսպառել Իսրայելի համբերությունը», այաթոլլա Համենին խորհրդական Ալի Շիրազին, ելույթ ունենալով Լիբանանի հեռուստաալիքով, հայտարարում է, որ «Թել Ավիվը և Խայֆան կփոշիացվեն»։ Եվ ահա կողմերի մոտ կառուցողականության բացակայության նման պայմաններում կընթանան մոսկովյան բանակցությունները, որոնցում Նեթանյահուն պետք է հասկանա Ռուսաստանի վերաբերմունքը նշված խնդիրներին։

Իրանա-իսրայելական հարաբերություններում լարվածության հերթական փուլը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա, որը հիմա գտնվում է քաղաքական անկայունության պայմաններում։ Թվում է, թե դա մեզ առայժմ ուղղակիորեն չի առնչվում, բայց կարող է առնչվել, եթե երկու ուժեղագույն բանակները մտնեն հակամարտության մեջ։ Հուսանք, որ Թել Ավիվը և Թեհրանը զսպվածություն ու ողջախոհություն կցուցաբերեն՝ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար։

Չեմ ուզում մտածել պատերազմի մասին, բայց եթե այն ամեն դեպքում սկսվի, ապա բոլոր վիճելի հարցերը շատ արագ կարող են կորցնել իմաստը։

Լրահոս
0