ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է երկրի նախագահի և նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին՝ երկրի նախագահն ասել է.
«Ուզում եմ մաղթել, որպեսզի որքան հնարավոր է շուտ ձևավորեք կառավարությունը և լծվեք այն բոլոր խնդիրների լուծմանը, որ մեր պետության, կառավարության, ողջ ժողովրդի և այս երկրի՝ Հայաստանի Հանրապետության առջև են: Ձեզ լավագույն մաղթանքներս և հաջողություններ»:
© Photo : official site of the President of RA / Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը

Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը
© Photo : official site of the President of RA /
Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018թ. մայիսի 8-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ որոշումը՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:
© Photo : official site of the President of RA / Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը
© Photo : official site of the President of RA /