00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զապորոժիեում վերահուղարկավորել են Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսի աճյունը

© Sputnik / Фред Гринберг / Անցնել մեդիապահոցГород Запорожье
Город Запорожье - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ մարտիկ Դավիթ Տեր-Պողոսյանի (երկար ժամանակ նա անհետ կորած էր համարվում) գումարտակը շրջափակման մեջ էր հայտնվել։ Հերոսական մարտում զոհվեցին բոլորը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Մայիսի 8-ին Վելիկայա Բելօզյորկա գյուղում տեղի ունեցավ XX դարի 40-ականներին Զապորոժիեի մարզի ազատագրման համար իրենց կյանքը զոհաբերած 37 զինվորների վերահուղարկավորումը։ Վերահուղարկավորվեց նաև Հայրենական մեծ պատերազմի հայ հերոս Դավիթ Տեր-Պողոսյանի աճյունը, որն ավելի վաղ գտել էին Զապորոժիեի մարզում։ Նա երկար ժամանակ անհետ կորած էր համարվում։

«Այսօր Հայ առաքելական եկեղեցու վանահայր Հուսիկի հետ մասնակցեցինք Վելիկայա Բելօզյորկա գյուղում տեղի ունեցած Զապորոժիեի մարզի ազատագրման համար իրենց կյանքը զոհաբերած Երկրորդ աշխարհամարտի 37 հերոսների աճյունների վերահուղարկավորմանը։ Որոնողների կողմից հայտնաբերված աճյունների մեջ հայտնաբերվել են նաև մեր հայրենակից Դավիթ Տեր-Պողոսյանի (մինչ այդ անհետ կորած էր համարվում) աճյունը», — Facebook-ի իր էջում գրել է Զապորոժիեի հասարակական գործիչ Ռուդոլֆ Հակոբյանը։

Նա նշել է, որ հայ զինվորի գումարտակը շրջափակման մեջ էր հայտնվել, և հերոսական մարտում բոլորը զոհվել էին։ Աճյունի հետ գտած փաստաթղթերում նաև հայերենով գրված չուղարկված նամակ կար, որը հասցեագրված էր հերոսի ընտանիքին։

Հակոբյանի խոսքով` Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները երկար տարիներ Հայաստանում իրենց կապերի և Ուկրաինայում հայկական դեսպանատան միջոցով փորձել են գտնել Դավիթ Տեր-Պողոսյանի հարազատներին և բարեկամներին, սակայն ապարդյուն։ Այդ պատճառով որոշում էր կայացվել Հերոսի մարմինը հուղարկավորել այն հողում, որի համար նա զոհել էր իր կյանքը։

Լրահոս
0