Թեհրանը միջոցներ է ձեռնարկել` ի պատասխան միջուկային գործարքից Թրամփի դուրս գալու որոշման

Իրանական կառավարության ներկայացուցիչը` չհայտնելով իր անունը, տեղեկացրել է Իրանի Իսլամական Հանրապետության պատասխան միջոցների մշակման մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Իրանը միջոցների ծրագիր է մշակել` ի պատասխան միջուկային համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է իրանական կառավարության ներկայացուցիչը։ Նշվում է, որ Թեհրանի միջոցները համաչափ են լինելու։

Президент ИРИ Хасан Роухани - Sputnik Արմենիա
Եթե ԱՄՆ-ը դուրս գա միջուկային գործարքից, շատ կզղջա․ Ռուոհանի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից։ Ամերիկյան կողմը կարծում է, որ համաձայնագիրը Թեհրանին միջուկային զենք արտադրելու հարցում գործողությունների ազատություն է տվել։

Իրանի ու «վեցնյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա ու Գերմանիա) միջև համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի հուլիսին Վիեննայում։

Դրա կատարումը հանում էր Թեհրանի վրայից ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի ու Եվրամիության սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները, որոնք կիրառվում էին միջուկային մշակումների պատճառով։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала