Երիտասարդ տղան անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձել է նետվել

© Sputnik / Антон Денисов / Անցնել ֆոտոբանկГорода мира. Ереван
Города мира. Ереван - Sputnik Արմենիա
Ինքնասպանության փորձ անող երիտասարդին փրկել են փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ երիտասարդ տղան անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներն ու քաղաքացիները կարողացել են փրկել քաղաքացու կյանքը։ Նա մինչ այդ սուր կտրող-ծակող առարկայով վնասել էր ձեռքը:

Տեղում երիտասարդին բուժօգնություն է ցուցաբերել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала