«Ես հայ եմ, իսկ այն, ինչ տեղի է ունեցավ Հայաստանում, աներևակայելի է». Reddit–ի հիմնադիր

© AFP 2023 / Saul Loeb / Алексис Оганян
Алексис Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միլիոնատեր, ներդրող և աշխարհի երկրորդ ամենատիտղոսավոր թենիսիստուհու ամուսին Ալեքսիս Օհանյանն ամբողջ աշխարհին պատմել է, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը` միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը, CBS հեռուստաալիքով հեռարձակվող Սթիվեն Քոլբերթի շոուի եթերում մեկնաբանել է հայաստանյան իրադարձությունները։

«Ես հայ եմ, իսկ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում` անարյուն հեղափոխությունը, իսկապես աներևակայելի է», — ասել է Օհանյանը։

Բացի այդ, նա պատմել է, թե ինչպես է ծանոթացել Սերենա Ուիլյամսի հետ և սիրահարվել նրան։ Հայ միլիոնատիրոջ ռոմանտիկ արկածների մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութում։

 

Լրահոս
0