Արցախում ՀՀ պաշտպանության նախարարի նախընտրելի թեկնածու ունեն

© Photo : press office of the MoD of RA / Министерство обороны Армении
Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժամանակի» տվյալներով` Արցախում ՀՀ ՊՆ–ի պաշտոնում ուզում են տեսնել մարդու, որը կկարողանա աշխատել Ռուսաստանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Մեր արցախյան աղբյուրները հաղորդում են, որ տեղի ռազմաքաղաքական ղեկավարությունը ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնում ուզում է տեսնել մի մարդու, որը կկարողանա աշխատել Ռուսաստանի հետ։

Ըստ մեր աղբյուրի՝ այդպիսին կարող է լինել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։

ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ունի, որ հակառակ պարագայում Ռուսաստանը կարող է քայլեր ձեռնարկել ռազմական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի շեղելու ուղղությամբ, որը կվտանգի ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հայաստանի անվտանգության համակարգը»։

Լրահոս
0