00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կադրերն ամեն ինչ են. ՀՀ նորընտիր վարչապետը երիտասարդացնում է կառավարությունը

© Sputnik / Asatur YesayantsВыступление лидера оппозиционной фракции "Елк" Никола Пашиняна на митинге на площади Республики после специального заседания парламента (1 мая 2018). Еревaн
Выступление лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна на митинге на площади Республики после специального заседания парламента (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աչքի է զարնում նորանշանակ նախարարների և կառավարության անդամների տարիքը։ Տարիքով ամենամեծը նույնիսկ 40-ը չի բոլորել։ Նրանք, իհարկե, ինտելեկտուալներ են, սակայն պետական համակարգում աշխատանքային փորձ չունեն։

Աշոտ Սաֆարյան, Sputnik.

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային որոշումները երկար սպասել չտվեցին։

Ուրբաթ` մայիսի 11-ին, հայտնի դարձան կառավարության նոր անդամների անունները։ Առաջ անցնելով նշենք, որ պաշտպանության նախարարի պաշտոնին Դավիթ Տոնոյանի նշանակումը մենք չենք քննարկելու, քանի որ նա պրոֆեսիոնալ զինվորական է, նախկինում զբաղեցրել է ռազմական գերատեսչության փոխնախարարի պաշտոնը։ Այդ առումով, Տոնոյանի ընտրությունը բավականին տրամաբանական էր։

Заседание Правительства РА 09.02.2017. Давид Тоноян - Sputnik Արմենիա
Հայտնի է` ովքեր են նոր նախարարները. Սարգսյանը ստորագրեց հրամանագրերը

Խոսքը մյուս նորանշանակ նախարարների և կառավարության անդամների մասին է։ Այսպես, օրինակ՝ «Ելք» դաշինքից ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ, համապատասխան հրամանը վարչապետի առաջարկով այսօր ստորագրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Միրզոյանը 39 տարեկան է։

Մյուս փոխվարչապետը Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար, 29-ամյա Տիգրան Ավինյանն է։

Երկու փոխվարչապետները Փաշինյանի հավատարիմ համախոհներն են, որոնք իրենց ուսերին էին կրում «Իմ քայլը» բողոքի շարժման ամբողջ դժվարությունը, որը մեկնարկել էր Գյումրիից քայլարշավով։

Սարգսյանի մյուս հրամաններով` Տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել 32-ամյա Սուրեն Պապիկյանը, Սփյուռքի նախարար` 1990 թվականին ծնված Մխիթար Հայրապետյանը։ Գիտության և կրթության նախարար է դարձել Երևանի ավագանու անդամ 39-ամյա Արայիկ Հարությունյանը։

Բոլորը Փաշինյանի կուսակիցներն են, և ինչպես նշվում էր, ակտիվ մասնակցություն են ունեցել նրա ղեկավարած բողոքի շարժմանը։

Նախևառաջ աչքի է զարնում նորանշանակ նախարարների և կառավարության անդամների տարիքը։ Նրանցից տարիքով ամենամեծը նույնիսկ 40-ը չի բոլորել։ Նրանք, իհարկե, ինտելեկտուալներ են, սակայն պետական համակարգում որևէ նշանակալի աշխատանքային փորձ չունեն։

Беседа с журналистами премьер-министра Армении Никола Пашиняна после заседания правительства (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը փոքրիկ գաղտնիք բացեց «Ռոսիա 24»–ի հետ հարցազրույցում

Ի՞նչն է դրդել վարչապետին նման կտրուկ կերպով երիտասարդացնել նախարարների կաբինետը։ Պատասխանի մի քանի տարբերակ կա։ Նախ` վստահությունը։ Ակնհայտ է, որ ներկայիս իրավիճակում Փաշինյանին հավատարիմ մարդիկ են պետք, որոնք կարող են քաղաքական դժվար պայմաններում հենարան դառնալ։

Եվ այս պարագայում պրոֆեսիոնալ որակները, հավանաբար, երկրորդական դեր են խաղացել։

Երկրորդ` Փաշինյանի առջև խնդիր է դրված պահպանել իր թիմի վարկանիշը՝ ընդհուպ մինչև առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Հաշվի առնելով, որ նրա հայտարարած «թավշյա հեղափոխությունը» հիմնականում երիտասարդներն են իրականացրել, կադրային նշանակումները կոնկրետ հասցեատերեր ունեին, և դրանք պետք է լինեին երիտասարդները։ Ի վերջո, վարչապետի 43 տարին ևս դեռ չի բոլորել։

Նոր նշանակումները Փաշինյանի կողմից որոշակի ուղերձ են պետական համակարգի մասշտաբային թարմացման վերաբերյալ։ Սա ուղերձ է այն մասին, որ այսուհետ պետության ճակատագիրը երիտասարդներն են որոշելու, եռանդուն մարդիկ, որոնք որևէ կոռուպցիոն սկանդալներում և քրեական երանգներով այլ պատմություններում ներգրավված չեն։ Արդյո՞ք այդ խավը կկարողանա արդարացնել Փաշինյանի վստահությունը՝ ցույց կտա ժամանակը։

Депутат оппозиционной фракции Елк в НС Арарат Мирзоян (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանն առաջին փոխվարչապետ նշանակվեց

Նման որոշումների երրորդ հավանական պատճառը բավական պարզ է։ Դա տարրական կադրային սովն է, որն ունի Փաշինյանի թիմը։ Պետք է հաշվի առնել, որ «թավշյա հեղափոխության» հաղթանակը բողոքի շարժման առաջնորդի համար անակնկալ էր։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանի հաշվարկների մեջ չէր մտնում նախկին իշխանության` ի դեմս ՀՀԿ-ի և նրա առաջնորդ Սերժ Սարգսյանի, նման արագ հեռացումը։

Վերջին հաշվով` Սարգսյանի հեռացումը երկու ինստիտուցիոնալ ուժերի հակազդման արդյունք չէր։ Նրա հրաժարականը քաղաքական պայքարի «ոչ կոնվենցիոնալ» մեթոդների` փողոցային շարժման արդյունք էր։ Հասկանալի է, որ նման սեղմ ժամկետներում Փաշինյանը պարզապես չէր կարող լիարժեք կադրային բազա ձևավորել։

Սակայն կրթության, տարածքային կառավարման կամ սփյուռքի ոլորտների կարևորությունը հաշվի առնելով հանդերձ՝ պետության կառուցման հիմնական ծանրությունը կրում է տնտեսական ոլորտը` տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և ֆինանսների նախարարությունը։

Մի կողմից, հաշվի առնելով համաձայնության կառավարության ստեղծման մասին վարչապետի բազմաթիվ հայտարարությունները՝ կարելի է ենթադրել, որ ֆինանսատնտեսական բլոկը Փաշինյանը կտա իր դաշնակիցներին` կա՛մ «Ծառուկյան» դաշինքին, կա՛մ ՀՅԴ-ին։ Ի վերջո, առանց խորհրդարանում նրանց աջակցության Փաշինյանը հազիվ թե վարչապետ դառնար։ Սակայն այստեղ էլ ամեն ինչ այդքան միանշանակ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Մենք չգիտենք Փաշինյանի և ոչ ֆորմալ կոալիցիայի նրա գործընկերների փոխհարաբերությունների ներքին տրամաբանությունը։ Հայտնի չէ նաև, թե ինչ է նա խոստացել նրանց՝ քվեարկության ժամանակ իրեն աջակցելու համար։ Այնուամենայնիվ, կառավարության ձևավորման գործընթացը դեռ չի ավարտվել, և չի բացառվում, որ այստեղ մեզ նոր անակնկալներ են սպասում։

Լրահոս
0