00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոռուպցիոն որոշումներ կայացնող պաշտոնյան պետք է սպասի իրավապահների արձագանքին. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян на параде Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт
Премьер-министр Армении Никол Пашинян на параде Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատժելու քաղաքականությունը պետք է փոխարինել կանխարգելելու արդյունավետ քաղաքականությամբ, ասել է Նիկոլ Փաշինյանը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Այն պաշտոնյան, որը կոռուպցիոն որոշումներ է կայացնում՝ պետք է սպասի իրավապահ մարմինների արագ արձագանքին։ Այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ոստիկանության ղեկավար կազմին նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին ներկայացնելիս։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած այն աշխատանքների համար, որոնք բխել են Հայաստանի Հանրապետության հանրային անվտանգության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության շահերից:

Заместитель начальника Полиции Армении Унан Погосян. - Sputnik Արմենիա
Հրաժարականները շարունակվում են. ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանն էլ հեռացավ

«Ուզում եմ ձևակերպել այն խնդիրը, որը ես դնում եմ ՀՀ ոստիկանության առաջ. առաջինն, իհարկե, իրավակարգի և օրինականության ամբողջական և անվերապահ պահպանումն է, երկրորդը՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունը: Այս խնդիրների մեջ ես ուզում եմ առանձնացնել մի քանի ենթախնդիրներ. առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունում քրեածին ակտիվությունը պետք է հասնի աննախադեպ ցածր մակարդակի, հաջորդը՝ մենք բոլորս պետք է դուրս գանք քաղաքացիներին անընդհատ և հնարավոր բոլոր առիթներով տուգանելու գործելակերպից, որովհետև նման գործելակերպով մենք, իմ կարծիքով, խաթարում ենք մթնոլորտը երկրում: Պարոն Օսիպյան, անհրաժեշտ է շատ արագ հասկանալ, թե ինչ որոշումներ պետք է կայացնենք, որպեսզի այս խնդիրը հնարավոր լինի երաշխավորել նաև դե յուրե», — ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պատժելու քաղաքականությունը պետք է փոխարինել կանխարգելելու արդյունավետ քաղաքականությամբ, որը չպետք է ընկալվի որպես չնկատելու քաղաքականություն:

Վարչապետն ավելացրել է, որ ոստիկանությունը Երևանի քաղաքապետարանի հետ պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկի քաղաքացիներին խցանումներից, անհարմարություններից զերծ պահելու համար: «Հաջորդ ուղղությունը կոռուպցիայի դեմ պայքարն է:  Հայաստանի Հանրապետությունում առաջինն ոստիկանական համակարգում պետք է բացառվի որևէ կարգի կոռուպցիա և այստեղ մենք կարող ենք չնկատելու քաղաքականությունը փոխարինել պատժելու քաղաքականությամբ:

ՀՀ-ում կոռուպցիան պետք է ընդհանրապես արմատախիլ արվի: Այն, ինչ վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքական առումով տեղի ունեցավ ՀՀ-ում՝ շատերը գնահատում էին որպես անհնար մի բան: 

Հետևաբար, եթե մենք սկսել ենք իրականություն դարձնել անհնարինը, ուրեմն պետք է նույն տեմպով շարունակենք նաև կոռուպցիայի դեմ պայքարը, և ես ակնկալում եմ, որ ՀՀ-ում այլևս չի լինի լուր այն մասին, որ ճանապարհային որևէ տեսուչ կաշառք է վերցնում: Այն պաշտոնյան՝ ոստիկանության, թե որևէ այլ ոլորտի, որը կաշառք է վերցնում, կոռուպցիոն որոշումներ է կայացնում, պետք է սպասի իրավապահ մարմինների շատ արագ արձագանքին: Այդպիսի խնդիր ձևակերպել եմ նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առջև»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետական մարմինների ամենակարևոր գործառույթը հետևյալն է. առավել հարմարավետ դարձնել քաղաքացիների կյանքը, Հայաստանում ապահովել սիրո և համերաշխության մթնոլորտ:

Начальник Полиции Армении Валерий Осипян на заседании правительства Армении (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի նոր ոստիկանապետ. բոլորը հավասար են օրենքի առաջ, ես` նույնպես

«Ըստ էության, ստացվել է այնպես, որ նաև քաղաքական իրադարձությունների բերումով քաղաքացիները, հատկապես ընդդիմադիր տրամադրված քաղաքացիները և ոստիկանությունն, երբեմն, եղել են գծի տարբեր կողմերում: Ակնկալում եմ, որ մենք այդ գծերը կջնջենք, մանավանդ, որ վերջին մեկ ամսվա քաղաքական իրադարձությունների ժամանակ այդ գծերը սկսել էին ջնջվել, և ես ցանկանում եմ ոստիկանությանը հատուկ շնորհակալություն հայտնել վերջին մեկ ամսվա իրադարձությունների ընթացքում, առավել ևս վերջին 10-15 օրվա ընթացքում, հնարավոր օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանների բերումով մաքսիմալ զսպվածություն ցուցաբերելու համար»,- նշել է վարչապետը:

Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար և կարևորել ոստիկանության համակարգում բարեփոխումների շարունակությունը: Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել Վալերի Օսիպյանի մասնագիտական կարողությունները և մաղթել նրան արդյունավետ աշխատանք:

Իր հերթին, Վալերի Օսիպյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին մեծ վստահության համար և համոզմունք հայտնել, որ այն խնդիրները, որոնք դրվել են ոստիկանության առջև ՝ բարձր մակարդակով կիրականացվեն:

Լրահոս
0