00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դա «Մանչեսթեր Յունայթեդի» կորուստն էր. Football.London–ը` Մխիթարյանի մասին

© REUTERS / Phil NobleГенрих Мхитарян в матче английской Премьер лиги "Манчестер Юнайтед" - "Арсенал" (29 апреля 2018). Мачестер, Великобритания
Генрих Мхитарян в матче английской Премьер лиги Манчестер Юнайтед - Арсенал (29 апреля 2018). Мачестер, Великобритания - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազդեցիկ բրիտանական պարբերականն ուղղակի հիացած է Հենրիխ Մխիթարյանի խաղով և չի կարողանում ուշքի գալ նրա` «Արսենալ» տեղափոխվելու փաստից։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Բրիտանական Football.London պարբերականը «Ալեգրիի, Մավրոպանոսի հետ կապված իրավիճակը և «Մանչեսթեր Յունայթեդի» Մեծ կորուստը» վերնագրով սյունակում գրում է «զինագործների» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին։ Նրա տրանսֆերը «Արսենալ» պարբերականը կապում է «մեծ բիզնեսի» հետ։

Полузащитник ФК Арсенал Генрих Мхитарян на матче 1/4 финала Лиги Европы Арсенал - ЦСКА (5 апреля 2018). Лондон, Великобритания - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանի թիմը դուրս մնաց Եվրոպայի լիգայից

«Ամեն անգամ, երբ դուք տեսնում եք Հենրիխ Մխիթարյանի խաղը, հասկանում եք, որ հային հունվարին ձեռք բերելով, «Արսենալը» ուղղակի հիանալի գործարք է կնքել։ Հաշվի առնելով այն, որ «Արսենալը» հենց այնպես զրկվել է Ալեքսիս Սանչեսից, նրա փոխարեն Հենրիխ Մխիթարյանի մակարդակի խաղացող ձեռք բերելը կողոպուտին հավասարազոր բան է», – գրում է պարբերականը։

Fotball.London–ը նշում է, որ Մխիթարյանը միշտ խաղի մեջ է։

«Նա մշտապես խաղ է որոնում և, թվում է, (այն ստանալով) նա կստիպի, որպեսզի ինչ–որ բան շարժվի տեղից», – ասվում է հոդվածում։

Fotball.London–ի գնահատականով` Մխիթարյանի տեխնիկան բացառիկ է, և նրան երբեք չի կարելի մեղադրել նրանում, թե «բացակայում է» դաշտից։

«Մեսութ Օզիլի մասին նույնը չես ասի», – եզրափակում է պարբերականը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ տարվա հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է «Արսենալ»։

Լրահոս
0