00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պոտապն ուզում էր` ես հայերեն երգեմ. Սրբուհի Սարգսյանը` Ջամալայի և «Ձայնի» մասին

© Sputnik / Arsen HaytyanСрбуи Саркисян
Србуи Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուկրաինական «Ձայնը» նախագծի եզրափակիչ փուլ հասած Սրբուհի Սարգսյանը Sputnik Արմենիային պատմել է երգի մրցույթի, իր տպավորությունների և Պոտապի հետ համագործակցելու մասին։

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը «Երկրի ձայնը» (Ուկրաինա) երաժշտական մրցույթում զբաղեցրել է չորրորդ տեղը։ Նա Sputnik Արմենիային պատմել է ուկրաինական շոուի մասնակիցների հետ իր ընկերության, հայկական երգերի, ինչպես նաև իր ծրագրերի մասին։ Զրուցել է Անի Լիպարիտյանը։

- Աշխարհում շատերն են խոստովանում, որ հայերը երաժշտասեր ազգ են։ Ըստ ձեզ` ո՞րն է տարբեր ազգերի ունկնդիրներին գերող հայկական ձայնի գաղտնիքը։

— Գուցե մեր լեռներն ու բնությունն են ինչ-որ կերպ մեզ վրա ազդում։ Բայց այն, որ մեր երգիչները, երաժիշտները տաղանդավոր են, այդ մասին գիտի ամբողջ աշխարհը։

Србуи Саркисян - Sputnik Արմենիա
Սրբուհի Սարգսյանն անակնկալի է եկել, երբ ելույթի ժամանակ հայտնվել է ադրբեջանական դրոշը

- Դուք մարզիչ ընտրեցիք Պոտապին, ասացիք, որ նա հոգեհարազատ է ձեզ։ Իսկ չեք մտածե՞լ ուկրաինական «Ձայնը» նախագծի մեկ այլ մարզչի մոտ տեղափոխվելու մասին։ Օրինակ` Ջամալայի, որը հայկական արմատներ ունի։

— Զգում էի, որ Պոտապն ինձ հարազատ մարդ է, այդ պատճառով, երբ բեմում էի, հստակ գիտեի, որ նրան եմ ընտրելու։

Իհարկե, մտածել եմ նաև Ջամալայի մասին։ Շատ եմ սիրում նրա արվեստը և մեծ հաճույքով կաշխատեի նրա հետ։ Բայց երբ բեմ դուրս եկա, հասկացա` ով է դառնալու մարզիչս։

— Պոտապի երաժշտական ոճն ու ժանրն ակնհայտորեն տարբերվում են քո ոճից։ Դժվարություններ չեն եղե՞լ աշխատանքի ժամանակ, թե՞ դուք միանգամից հասկացել եք միմյանց։

— Պոտապը ստեղծագործ մարդ է, ինձ համար հեշտ էր նրա հետ աշխատել։

- Ելույթի համար երգերն ինչպե՞ս էիք ընտրում։

— Հաճախ հենց մարզիչն էր խորհուրդ տալիս երգը` համարելով, որ այն գեղեցիկ կհնչի իմ կատարմամբ։ Հետո մենք սկսում էինք աշխատել, պատրաստել համարը։

Լինում էր այնպես, որ ես էլ էի գեղեցիկ մեղեդի առաջարկում, որը նաև նրան էր դուր գալիս։

Кадр из телешоу Голос країни. Србуи Саргсян - Sputnik Արմենիա
«Դու ադամանդ ես». Սրբուհի Սարգսյանի հաղթարշավը «Ուկրաինայի ձայնը» նախագծում

Պոտապն ուզում էր, որ ես հայերեն երգեմ, բայց կազմակերպիչները մտավախություն ունեին, որ հանդիսատեսը չի քվեարկի մի երգի համար, որի բառերը չի հասկանում։

Դա նորմալ է։ Ինձ ասում էին, որ պետք է երգել և ցույց տալ այն, ինչ համապատասխանում է մրցույթի ձևաչափին։ Հասկանում էի, որ Ուկրաինայում եմ և պետք է այնպիսի երգեր երգեմ, որ մարդկանց հասկանալի լինեն։ Օրինակ` անգլերեն։ Ես ուրախ կլինեի նույնիսկ լեհերեն երգել, քանի որ այդ լեզուն հզոր էներգետիկա ունի։

- Իսկ եթե հայերեն երգելու հնարավորություն լիներ, ի՞նչ կերգեիք։

— «Ապրելու ապրիլ» (Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված երգ)։ Կարծում եմ` կյանքիս ընթացքում դեռ մրցույթներ կլինեն, և ես կերգեմ հայերեն։ Կամ կկատարեմ իմ գրած երգերը։

Ընդհանրապես, ես շատ անկանխատեսելի մարդ եմ։ Կարող եմ հանկարծ որոշել և մասնակցել մի նոր մրցույթի։ Այս մրցույթից հետո արդեն առաջարկներ են եղել` դրանցից մի քանիսն ընդունել եմ, որոշները` մերժել։ Սպասեք նորությունների, հիմա չեմ բացահայտի մանրամասները։

- Ի՞նչ տվեց ձեզ «Ձայնը» նախագիծը։

— Այդ նախագծին ես մասնակցում էի ոչ միայն որպես երգչուհի։ Գիտեի, որ ինձ հետևելու է ամբողջ Հայաստանը, որ հայրենակիցներս երկրպագելու են ինձ։ Ինձ համար կարևոր էր, որ յուրաքանչյուր ելույթս որակյալ լինի։

Участница украинского шоу Голос Србуи Саргсян - Sputnik Արմենիա
Սրբուհին ֆուրոր է արել ուկրաինական «Ձայնը» շոուում. տեսանյութ

Ինձ լավ էին վերաբերվում։ Այնտեղ բոլորը պրոֆեսիոնալներ են, և ես շատ բան էի սովորում թիմից։ Կուզենայի, որ մրցույթը չավարտվեր, և որ ես էլի ինչ-որ բան կարողանայի սովորել։ Անգնահատելի փորձ ստացա։

Կարծում եմ` իմ մարզչի թիմի հետ անցկացրած յուրաքանչյուր րոպե ինձ համար յուրովի վարպետության դաս էր։ Մենք հիմա էլ շփվում ենք Պոտապի թիմի երաժիշտների հետ, հասցրել ենք ընկերանալ։

- Իսկ ի՞նչ եք մտածում «Եվրատեսիլ 2018»-ի կիսաեզրափակիչ փուլում Սևակ Խանաղյանի ելույթի մասին։ Ինչպե՞ս գնահատեցիք այն փաստը, որ նա եզրափակիչ չանցավ։

— Նա մաքուր և գեղեցիկ երգեց։ Չեմ հասկանում, թե ով և ինչպես է որոշում` արտիստներից ով է մասնակցելու եզրափակիչին։ Զայրացա առաջին կիսաեզրափակչի արդյունքներից, չէ՞ որ Սևակը տաղանդավոր տղա է։ Լավ ելույթ էր։

Լրահոս
0