ՀՀ քննչական կոմիտեն ռուս կոլեգաների հետ գիտակրթական համագործակցություն կծավալի

© Sputnik / Aram Nersesyan / Международная конференция в Следственном комитете Армении на тему "Расследование преступлений с участием несовершеннолетних"
Международная конференция в Следственном комитете Армении на тему Расследование преступлений с участием несовершеннолетних - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությունը կմեկնի Բելառուս, որտեղ կանցկացվի Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների 3-րդ համատեղ կոլեգիայի նիստը։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին կմեկնի Բելառուս՝ մասնակցելու Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների 3-րդ համատեղ կոլեգիայի նիստի աշխատանքներին։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Այցելության ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների հետ։ Բացի այդ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի միջև կստորագրվի գիտակրթական ոլորտում 2018-2019թթ. համագործակցության ծրագիր։

Լրահոս
0