Աշխարհահռչակ տնտեսագետը Նիկոլ Փաշինյանին խոստում է տվել

© Sputnik / Aram Nersesyan / Беседа с журналистами премьер-министра Армении Никола Пашиняна после заседания правительства (11 мая 2018). Еревaн
Беседа с журналистами премьер-министра Армении Никола Пашиняна после заседания правительства (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետը տնտեսագետին հրավիրել է Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ և այդ մասին գրել ֆեյսբուքյան իր էջում։

«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ: Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում»,- գրել է Փաշինյանը:

Աճեմօղլուն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում:

Лилит Макунц - Sputnik Արմենիա
Ի՞նչ կապ ունի մշակույթի նոր նախարարը մշակույթի հետ. պատասխանում է Լիլիթ Մակունցը

Աճեմօղլուն աշխատում է Տնտեսական հետազոտությունների ամերիկյան ազգային Daron Acemoğluբյուրոյի (National Bureau of Economic Research), Տնտեսական ցուցանիշերի հետազոտական կենտրոնի (Center for Economic Performance) և Տնտեսական քաղաքականության հետազոտության կենտրոնի հետ (Centre for Economic Policy Research)։

Տարոն Աճեմօղլուն Econometrica պարբերականի խմբագիրներից է, աշխատում է նաև Review of Economics and Statistics, Journal of Economic Growth և Annual Review of Daron AcemoğluEconomics պարբերականների հետ։

Նա Արվեստների և գիտության ամերիկյան ակադեմիայի (American Academy of Arts and Sciences) և Թուրքիայի գիտությունների ակադեմիայի անդամ է։ Ունի տնտեսագիտության բնագավառի մի շարք մրցանակներ։

CC BY 3.0 / MeJudice1 / Daron AcemogluԴարոն Աճեմօղլու
Дарон Аджемоглу - Sputnik Արմենիա
Դարոն Աճեմօղլու
Լրահոս
0