00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքե՞ր կնստեն կառավարություն գնացածների պատգամավորական աթոռներին

© Sputnik / Asatur YesayantsЗаседание парламента посвященное взлету цен
Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ–ի առաջիկա նիստին միանգամից 7 նոր պատգամավոր կմասնակցի։ Ում են փոխանցելու նախկին պատգամավորներն իրենց մանդատները։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր արձանագրություններ է ստորագրել ՀՀ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի, Մանե Թանդիլյանի, Արտակ Զեյնալյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին։ Մինչ այդ դադարեցվել էին նաև վարչապետ նշանակված Նիկոլ Փաշինյանի լիազորությունները։

«Ելք» խմբակցության 9 պատգամավորներից Ազգային ժողովում մնացել են 5-ը, որոնցից 2-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են, 2-ը` «Լուսավոր Հայաստանի», 1-ը` «Հանրապետություն» կուսակցության։ «Ելքի» մյուս 4 պատգամավորները, այդ թվում խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսուհետ կաշխատեն գործադիր իշխանությունում։

Беседа с журналистами премьер-министра Армении Никола Пашиняна после заседания правительства (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի նոր նախարարները․ ովքե՞ր են նրանք

Կառավարություն տեղափոխվածներին առաջիկայում կփոխարինեն նոր պատգամավորներ: «Ելք» դաշինքն առայժմ պաշտոնական հայտարարություն չի արել նոր պատգամավորների մասին, բայց դատելով 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում դաշինքի անդամների ստացած ձայներից` կարելի է ենթադրել, թե Ազգային ժողովից հեռացած գործընկերների փոխարեն ովքեր ներկա կլինեն խորհրդարանի առաջիկա նիստին։

Խմբակցության նախկին ղեկավար Նիկոլ Փաշինյանին, թերևս, կփոխարինի Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը։ Փաշինյանը 2017թ.-ին պատգամավոր է ընտրվել Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող 4-րդ ընտրատարածքից` համամասնական ցուցակով։ Ձայների քանակով նրան հաջորդում է Ալեն Սիմոնյանը։

«Ելք» խմբակցության նախկին պատգամավոր Արարատ Միրզոյանը, որն առաջին փոխվարչապետ է նշանակվել, ընտրվել էր Երևանի Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող 3-րդ ընտրատարածքից։ Ստացած ձայների քանակով Միրզոյանին նույն ընտրատարածքում հաջորդում է Արայիկ Հարությունյանը։

Բայց քանի որ նա էլ կրթության և գիտության նախարար է նշանակվել, խորհրդարան, ամենայն հավանականությամբ, կգա այդ ընտրատարածքում 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Հրաչյա Հակոբյանը: ԶԼՄ-ների տեղեկություններով` նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրն է։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակված նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանին էլ ամենայն հավանականությամբ կփոխարինի Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների 1-ին ընտրատարածքում «Ելք» դաշինքի ցուցակով Թանդիլյանից հետո ամենաշատ ձայներ հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանը։

Դե իսկ ՀՀ արդարադատության նախարար դարձած Արտակ Զեյնալյանին կարող է փոխարինել «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանը, որը ձայների հաշվարկով այս ընտրատարածքում երրորդն է։ Նրան նախորդող Լենա Նազարյանն արդեն իսկ խորհրդարանում է։

Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Անդրանիկ Մարգարյանի ժառանգությունը Նիկոլ Փաշինյանին. վարչապետի աթոռի իրական արժեքը

Ինչպես արդեն հայտնել ենք, խորհրդարանից հեռանալու դիմումներ են ներկայացրել նաև ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորներ։

Առաջինը` մայիսի 1-ին մանդատից հրաժարվել էր ՀՀԿ խմբակցությունից Գրիգոր Ավալյանը, որը չէր ներկայացել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության ընտրության նիստին։ Նրան ամենայն հավանականությամբ կփոխարինի ռեյտինգային ընտրակարգով Տավուշի մարզում ստացած քվեներով զիջած գործարար Հակոբ Հակոբյանը։ Նա հանրությանն առավել հայտնի է որպես Երևանի և Դիլիջանի գարեջրի գործարանների սեփականատեր, պատգամավոր է եղել նախորդ գումարման ԱԺ-ում։

ՀՅԴ խմբակցության պատգամավորներից մանդատը վայր են դրել Աղվան Վարդանյանն ու Արմեն Բաբայանը։ ՀՅԴ-ն արդեն որոշել է`Վարդանյանի փոխարեն ԱԺ կգա նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանը, Բաբայանին` նախկին պատգամավոր ու նախկին ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը։

ԱԺ առաջիկա նիստը նախատեսված է հաջորդ շաբաթ` մայիսի 22-ից 25-ը։

Լրահոս
0