«Հորդորում եմ դադարեցնել ստահոդ տեղեկությունների տարածումը». տարածքային կառավարման նախարար

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի գործող կառավարությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր քաղաքացու։ Ցանկացած մարդ կարող է տեղեկատվություն ստանալու համար դիմել համապատասխան ատյաններ։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը հորդորում է ստահոդ հայտարարություններ չտարածել «Իմ քայլը» շարժման անունից։ Այդ մասին նա ասել է Facebook–ի իր էջում ուղիղ եթերում` մեկնաբանելով գյուղապետեր նշանակելու մասին լուրերը։

Самвел Баласанян - Sputnik Արմենիա
Բալասանյանականները «մերժում են» Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին

Նախարարը նշել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ, համաժողովրդական շարժման անունից հանդես գալով, գնում են տարբեր գյուղապետարաններ և պահանջում գյուղապետերի հրաժարականը:

«Ես, ի պաշտոնե, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ շարժման օրակարգում այդպիսի քայլեր չկան: Եվ բոլոր նրանք, ովքեր առանց մեզ հետ համաձայնեցնելու կատարել են նմանատիպ քայլեր, հորդորում եմ դադարեցնել ստահոդ տեղեկությունների տարածումը և անհարկի մեր անունից հանդես գալը»,- հայտարարել է Պապիկյանը:

Լրահոս
0