00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու գործադուլ Արարատի մարզում. ի՞նչ են պահանջում ընկերությունների աշխատակիցները

© Sputnik / Aram NersesyanЗаброшенный рудник по добыче меди города Ахтала
Заброшенный рудник по добыче меди города Ахтала - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առավոտյան Արարատի մարզի երկու գործարանում գործադուլ են հայտարարել։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի և Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել։ Երկու դեպքում էլ պահանջը նույնն է` աշխատավարձի բարձրացում։

Пресс-конференция Никола Пашиняна (27 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Ո՞ւր էին տարել Փաշինյանին և ո՞վ է որոշել նրան ազատ արձակել. պատմում է դատախազը

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը, Sputnik Արմենիային խնդրեց չքաղաքականացնել իրենց գործադուլը։

«Մենք փոխզիջման հասանք ղեկավարության հետ. նրանք 30 տոկոսով կբարձրացնեն աշխատավարձերը։ Բայց մեր նպատակին հասնելու համար մեր նախաձեռնած ակցիան պետք չէ կապել երկրի ներքաղաքական իրավիճակի հետ»,- ասաց նա։

Ընկերության աշխատակցի խոսքով` ղեկավարությունն այլ դեպքում զիջման չէր գնա. անցյալ տարի նույնպես գործադուլից հետո են բարձրացրել աշխատավարձերը։

Այսօր ընկերությունում նվազագույն աշխատավարձը 114 հազար դրամ է, առավելագույնը` 200 հազար։

«Ղեկավարությունը երբեմն պարգևավճարներ էր տալիս, բայց այսօր այդ գումարով ընտանիք չես պահի»,- ասաց նա։

Եթե ղեկավարությունը կատարի աշխատակիցների պահանջը, ապա նվազագույն աշխատավարձը կկազմի 160 հազար դրամ։

Այս պահին ընկերության աշխատակիցները վերադարձել են իրենց պարտականությունների կատարմանը, մինչդեռ ցեմենտի գործարանում գործադուլը շարունակվում է։ Այստեղ նվազագույն աշխատավարձը 50-80 հազար դրամ է։ Բացի բարձրացումից, նրանք պահանջում են նաև մինչև մայիսի 20-ը վճարել ապրիլի աշխատավարձը։

Գործարանի տնօրեն Մանուկ Առաքելյանը մի քանիսին հրավիրել է իր աշխատասենյակ, որպեսզի քննարկեն այդ հարցերը։

Լրահոս
0