ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «FBI-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչներն ԱՄՆ–ում գործեր ն հարուցել Սերժ Սարգսյանի եղբայրներ Ալեքսանդր և Լևոն Սարգսյանների դեմ։
Հետաքննիչները տեղեկություններ են հավաքում ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ–ում` հարցաքննելով նրանցից տուժած գործարարներին։
ՀԴԲ քննիչների ուշադրության կենտրոնում է նաև ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, ով ևս իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ գործարարների սննկացրել` խլելով նրանցից բիզնեսները և ունեցվածքը։