Երևանում 24–ամյա աղջկան կախված են գտել

© Sputnik / Asatur YesayantsМашина скорой помощи
Машина скорой помощи - Sputnik Արմենիա
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Երևանի 16–րդ թաղամասի տներից մեկում հայտնաբերվել է 24–ամյա աղջկա դի։ Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը։

Երեկ՝ մայիսի 15–ին, ժամը 19:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 73 բժիշկների խումբը կանչով մեկնել է 16-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ զուգարանի առաստաղից կախված վիճակում հայտնաբերել է աղջկա դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ զուգարանի առաստաղի մետաղյա խողովակից պարանով կախվածը նույն հասցեի բնակիչ, 24-ամյա Մարիամ Կ.-ն է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, միայն պարանոցի հատվածում առկա են եղել արնազեղումներ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Մահվան հանգամանքները պարզվում են:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала