Ցուցարարները փորձեցին ներխուժել Երևանի քաղաքապետի աշխատասենյակ

© Sputnik / David GalstyanСитуация в Мэрии Еревана (16 мая 2018)
Ситуация в Мэрии Еревана (16 мая 2018) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ցուցարարները շարունակում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին սպասել քաղաքապետարանի երրորդ հարկում, որտեղ գտնվում է նրա աշխատասենյակը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Երևանում ցուցարարները փորձեցին ներխուժել քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատասենյակ։

Մի քանի տասնյակ ցուցարարներ բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ` պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը և Ավագանու խորհրդի լուծարումը։

Ցուցարարներին չհաջողվեց մտնել Մարգարյանի աշխատասենյակ, քանի որ ոստիկաններն արգելափակել էին երրորդ հարկի միջանցքը, որտեղ գտնվում է քաղաքապետի աշխատասենյակը։

«Պահանջում ենք Տարոնի հրաժարականը, ինչպես նաև Ավագանու խորհրդի լուծարումը», — վանկարկում են ցուցարարները` պնդելով, որ չեն հեռանա, մինչև Մարգարյանը դուրս չգա նրանց մոտ։

Հարցին, թե որտեղ է Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալներ Կամո Արեյանը և Դավիթ Օհանյանը նշեցին, որ նա շրջայց է կատարում մյուս վարչական շրջաններում։

«Քաղաքապետը կատարում է իր աշխատանքը։ Քաղաքապետի գործառույթը միայն աշխատասենյակներում նստելը չէ։ Ես պարտավոր չեմ ձեզ հաշվետվություն ներկայացնել», — ցուցարարներին ասաց Օհանյանը։

Заместитель начальника полиции Еревaна Валерий Осипян у правительственного здания (18 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քաղաքապետարանն օգնության է կանչում Վալերի Օսիպյանին

Ցուցարարները ցանկանում են դիմել ոստիկանություն և դատախազություն, որպեսզի նրանք ստուգեն, թե որտեղ է քաղաքապետարանը թույլ տվել խախտումներ։

Մայիսի 10-ից ցուցարարները հավաքվում են Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ` վանկարկելով «Տարոն, քո հերթն է», «Տարոն, հեռացի՛ր»։ Նրանք պահանջում են քաղաքապետարանի հրաժարականը և Ավագանու խորհրդի լուծարումը։

Ցուցարարները մեղադրում են Մարգարյանին գողության, անօրինական գործողությունների համար։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала