Երևանում բողոքի են դուրս եկել զինկոմիսարիատների աշխատակիցները. ՊՆ–ի պարզաբանումը

© Sputnik / Nelli DanielyanМитингующие у резиденции главы правительства Армении (16 мая 2018). Еревaн
Митингующие у резиденции главы правительства Армении (16 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Զինկոմիսարիատներում իրականացվող օպտիմալացման դեմ բողոքողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մոտ այսօր խորհրդակցություն է անցկացվել զինկոմիսարիատներում իրականացվող օպտիմալացման թեմայով։ Զինկոմիսարիատների աշխատակիցները դժգոհ են օպտիմալացումից, ինչի հետևանքով, իրենց խոսքով, ավելի քան 400 մարդ կորցնում է աշխատանքը: Նրանք հավաքվել են վարչապետի նստավայրի մոտ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում։

© Sputnik / Nelli DanielyanԵրևանում բողոքի են դուրս եկել զինկոմիսարիատների աշխատակիցները
Митингующие у резиденции главы правительства Армении (16 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանում բողոքի են դուրս եկել զինկոմիսարիատների աշխատակիցները

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebbok սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ նախարար Դավիթ Տոնոյանը մանրամասն ծանոթացել է խնդրին և տվել հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները:

Նախարարը մանրամասն ծանոթացել է խնդրին և տվեց հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները:

Ситуация в Мэрии Еревана (16 мая 2018) - Sputnik Արմենիա
Ցուցարարները փորձեցին ներխուժել Երևանի քաղաքապետի աշխատասենյակ

Միևնույն ժամանակ նախարարը հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ:

Նշենք, որ ցուցարարները պահանջում են վերանայել օպտիմալացման վերաբերյալ որոշումը։ Հավաքվածներն ասում են, որ զինկոմիսարիատների զանգվածային փակումից հետո ոչ միայն աշխատանքի հետ կապված խնդիրներ են ծագում, այլև դժվար կացության մեջ են հայտնվում զորակոչային տարիքի տղաները։ Շատերը ստիպված են լինելու մեծ հեռավորություն անցնել զինկոմիսարիատ հասնելու համար։

«Պաշտպանության մասին» նոր օրենքով՝ զինկոմիսարիատների կառավարումը ԶՈՒ գլխավոր շտաբից փոխանցվում է ՊՆ-ին: Զինկոմիսարիատների օպտիմալացման պարագայում 44 զինկոմիսարիատներից մնալու է 14-ը, իսկ յուրաքանչյուրում՝ 20 աշխատողներից՝ երկուսը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала