00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հալալ» ուտելիքը ԵԱՏՄ-ում. Հայաստանում թուրքական ապրանքը կփոխարինե՞ն իրանականով

© Photo : Unsplash / Vije VijendranathКолбасные изделия
Колбасные изделия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը ձեռնտու է կազմակերպության անդամ երկրներին և, մասնավորապես, Հայաստանին, որն ընդհանուր սահման ունի Իրանի հետ։ Բնականաբար, պատժամիջոցների տակ գտնվող Իրանի համար նույնպես շահավետ է։ Փաստաթուղթը ստորագրված է, բայց դա ընթացակարգերից ամենահեշտն է ու արագը. մեծ աշխատանք է սպասվում, որպեսզի համաձայնագիրն իրական տնտեսական օգուտ բերի։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik

Այո, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ժամանակավոր է, նախատեսվում է պայմանավորվել շատ կետերի շուրջ՝ երեք տարի հետո երկարաժամկետ լիաֆորմատ պայմանագիր ստորագրելու համար։ Եվ, հավանաբար, ճիշտ է, որ կողմերը ժամանակ չեն կորցրել՝ փորձելով միանգամից և երկար ժամանակով պայմանագիր կնքել։ Այդ երեք տարիները կբացահայտեն առավելությունները, ցույց կտան խնդիրները և թերությունները։ Ապագա համաձայնագրում կարելի է հաշվի առնել դրական և բացասական բոլոր կողմերը։

Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Ի՞նչ կշահի Հայաստանը ԵԱՏՄ– Իրան համաձայնագրից. մեկնաբանում է նախարարը

Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին ներկա համաձայնագրում ներառված են ապրանքային խմբեր, որոնց նկատմամբ կողմերը փոխադարձ հետաքրքրություն ունեն։ Կոնկրետ Հայաստանի դեպքում հեռանկարներն ավելի լայն են։ Առաջին հերթին` երկրի տարածքը որպես տարանցիկ գոտի օգտագործելը, ինչպես նաև քաղաքական որոշակի դիվիդենտները։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա հիմա այդ համաձայնագիրը նրան օդ ու ջրի պես է պետք, հատկապես, երբ ԱՄՆ-ն հայտարարեց, որ դուրս է գալիս «միջուկային համաձայնագրից» և սպառնաց պատժամիջոցներով։ Ռուսաստանն ու Չինաստանը ոչ մի դեպքում չեն աջակցի պատժամիջոցներին, դա հասկանալի է, բայց Եվրոպան նույնպես, թվում է, մտադիր է դեմ գնալ Թրամփին և շարունակել Իրանի հետ համագործակցությունը։

Այսինքն հակաիրանական շղթայական արձագանք չի եղել։ Եվրոպական գլխավոր երկրները հայտարարել են, որ ատոմի մասին համաձայնագիրն առանց Վաշինգտոնի էլ կպահպանվի, իսկ Իրանն իր հերթին պատասխանել է բոլոր պայմանավորվածություններին հետևելու հավաստիացումներով։

Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա չպետք է մոռանալ, որ ամերիկացիներն արդեն վաղուց իրանական նավթ չեն գնում, ուստի նրանց պատժամիջոցները, եթե դրանց չմիանա Եվրոպան, վերջին հաշվով քիչ բան են փոխում, բայց չէ՞ որ նավթն ու նավթամթերքը իրանական արտահանման կարևորագույն մասն են կազմում։

Հիմա ԵԱՏՄ-ն և Իրանը կարող են ձեռնամուխ լինել, օրինակ, մաքսատուրքերի կարգավորման հարցերի մշակմանը։

Тигран Авинян - Sputnik Արմենիա
Սա նոր հնարավորություն է արտադրողների համար. Ավինյանը` ԵԱՏՄ - Իրան համաձայնագրի մասին

«Համաձայնագրում ներառված է ապրանքների առաջնահերթ ցուցակը, որոնցով փոխադարձ առևտրում ներմուծման տուրքերը կնվազեցվեն կամ կվերացվեն փաստաթուղթն ուժի մեջ մտնելուց հետո։ Համաձայնագիրն ընդգրկում է փոխադարձ առևտրի ծավալի կեսը, ինչը, անկասկած, խոսում է պայմանավորվածությունների նշանակալիության և լրջության մասին», — ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Ներմուծման մաքսատուրքերի նվազումը ինքնըստինքյան կարող է լավ տնտեսական խթան համարվել, հատկապես, երբ համադրվում է բաց և կարգավորվող, նշանակում է՝ կանխատեսելի, փոխադարձ առևտրի միջավայրի հետ։ Առևտրային սխեման, որը սկսում է գործել, նման է Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերին (թեև Իրանն այդ կազմակերպության անդամ չէ), ինչը փոխազդեցության սկզբունքների տրամաբանություն և կշռադատվածություն է ենթադրում։

Բացի այդ, կողմերը պայմանավորվել են, որ չեն կիրառվի այլ միջոցներ (որոնք չեն վերաբերում սակագնային քաղաքականությանը), որոնք կարող են բացասաբար անդրադառնալ առևտրի արդյունավետության վրա։ Առայժմ դա կվերաբերի միայն այն ապրանքներին ու նրանց խմբերին, որոնք նշված են համաձայնագրում, բայց առևտուրը կզարգանա նաև այլ ապրանքների առևտուրը։

«Անհրաժեշտ է զարգացնել ամբողջ արտադրանքի առևտուրը, քանի որ դա միջնաժամկետ հեռանկարում չափանիշ կլինի, թե երկրորդ փուլում ինչպիսի ապրանքներ կենթարկվեն ազատականացման», — ասել է Տիգրան Սարգսյանը։

Агарон Варданян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վարդանյան. «ԵԱՏՄ–ի հետ պայմանագրով Իրանը փորձում է ճեղքել ԱՄՆ–ի պատժամիջոցների պատնեշը»

Էներգակիրներից բացի, Իրանում զարգացած է մեքենաշինությունը և մետաղի մշակումը, սննդի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, արտադրվում է կենցաղային քիմիայի արտադրանքի լայն սպեկտր։ Սակագների նվազեցման և ներկրման հեշտացման պայմաններում իրանական շատ ապրանքներ կարող են Հայաստանում փոխարինել նույնանման թուրքական ապրանքին թեկուզ այն պատճառով, որ իրանական ապրանքները ներկրելն ավելի շահավետ կլինի։

Հայկական շուկայում արդեն բազմաթիվ իրանական ապրանքներ կան, իսկ հիմա, անկասկած, դրանք կավելանան։ Հայաստանի արտադրանքը նույնպես կարող է ներկայացվել Իսլամական Հանրապետությունում ավելի լայն տեսականիով, հնարավոր ներդրումները խոստումնալից կդառնան։

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հատուկ նշել է Իրանի հետ պատմականորեն ստեղծված բարիդրացիական հարաբերությունները։

«Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, և մենք կփորձենք դա օգտագործել ի բարօրություն Հայաստանի, ԵԱՏՄ-ի և Իրանի շուկայի», — ասել է Ավինյանը։

Բացի այդ, Իրանի հետ համագործակցության մեջ կներառվի նաև «Գյումրի» ազատ տնտեսական գոտին, հնարավորություն կտրվի կազմակերպել սեփական հարթակում համատեղ արտադրություն։ Իրանական արտադրողները կարող են հումքը ներմուծել ազատ տնտեսական գոտի և պատրաստի արտադրանք ստանալ առանց բյուրոկրատական քաշքշուքի՝ ԵԱՏՄ շուկա առաքելու համար։

Մենք արդեն հաջող փորձ ունենք, թեկուզ ոչ մեծ․ չէ՞ որ Հայաստանն իրանական չափանիշներին համապատասխանող «հալալ» սննդամթերք է արտադրում։ Այնպես որ այդ փորձը չզարգացնելն ուղղակի աններելի է։

Լրահոս
0