Փոխնախարարներն աշխատանքից ազատման դիմումներ են գրել

© Sputnik / Asatur Yesayants / Здание министерств Армении
Здание министерств Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հրապարակի» տվյալներով` արդեն աշխատանքից ազատման դիմումներ են գրում փոխնախարարները։

ԵՐԵՎԱՆ, 17 Մայիս — Sputnik. «Հրապարակը» գրում է.  «Կադրային փոփոխությունների ալիքը հասավ երկրորդ էշելոնին՝ աշխատանքից ազատման դիմումներ են գրում փոխնախարարները։

Օրեր առաջ ազատվել էր կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը, երեկ տեղեկացանք, որ հեռացել է նաև Վահրամ Մկրտչյանը։

Դեռ պարզ չէ, թե վարչապետն ու ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ում են տեսնում փոխնախարարների աթոռին։ Նախարարությունում են հայտնվել հանրային սեկտորի ներկայացուցիչները, մասնավորապես՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը և փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը․ հավանաբար, նրանցից մեկը կդառնա փոխնախարար։ Իսկ նախարարը շարունակում է Ֆեյսբուքում «լայվ» մտնել և առաջին քայլը, որ արել է՝ մեկ շաբաթով հետաձգել է դպրոցների քննությունները՝ հարուցելով աշխատակազմի տարակուսանքը»:

Լրահոս
0