Արագաչափերի անջատում, պարտքերի ներում. ինչի՞ կհանգեցնի վարչապետի նոր առաջարկը

© Sputnik / Aram NersesyanСитуация на Давташенском мосту (16 апреля 2018). Ереван
Ситуация на Давташенском мосту (16 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ի՞նչի կբերի ՀՀ վարչապետի առաջարկը ժամանակավորապես դադարեցնել ճանապարհների տեսախցիկների ու արագաչափերի աշխատանքը և կուտակված պարտքերի չեղարկման մեխանիզմ մշակել։ Արդյո՞ք այն անջրպետ չի դառնա պատժված ու ներված վարորդների միջև. խորհում է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ժամանակավոր դադարեցնել ճանապարհների տեսախցիկների ու արագաչափերի աշխատանքը։ Վարչապետը կարծում է, որ պետք է կուտակված պարտքերը ներման մեխանիզմներ մշակել ու տեսախցիկների ու արագաչափերի հետագա արդյունավետության հարցերը քննարկել։ Մինչդեռ այդ հեռանկարը բոլոր վարորդների ու հետիոտների սրտով չէ։

Տեսախցիկների ու արագաչափերի աշխատանքի ժամանակավոր սառեցման հիմանական փաստարկներից մեկն այն է, որ չմուծված շատ տուգանքներ են կուտակվել։ Պետք է հասկանալ` ինչ անել այդ գումարների հետ, նաև քննարկել ճանապարհային այդ տեխնիկայի արդյունավետությունը։

Радар скорости - Sputnik Արմենիա
Վարչապետն առաջարկում է ժամանակավոր դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը

«Գտնում եմ, որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել, կասեցնել կամ առնվազն պետք է պրակտիկան դադարեցնենք, երբ հոծ գծեր հատելու համար մարդկանց տուգանում են», – ասել է ՀՀ վարչապետը։

Լուրջ վարորդներին, իհարկե, ուրախացնում է դեռ տեսական «պարտքի ներման» հնարավորությունը, և դա բնական է։ Միշտ էլ հաճելի է, երբ պարզվում է, որ պետք չէ ավելորդ ծախսել։ Սակայն սեփական գրպանի համար պահի տակ ծնված ուրախությունը մեկ քայլ առաջ մտածող մարդկանց մոտ մտավախություններ է առաջացնում։

Քանի որ, եթե այդ ներումը տեղի ունենա, դա կնշանակի, որ ճանապարհային կանոնները խախտողների մի մասը կխուսափեն դրամային պատժից միայն այն պատճառով, որ նրանք խախտումն արել են կոնկրետ ժամանակահատվածում, ինչն այդքան էլ արդարացի չէ այն մարդկանց նկատմամբ, որոնք նույն խախտումն են գործել, բայց ներման ժամկետի ավարտից, ասենք` մեկ օր անց։ Քանի որ ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու համար տուգանքները, որպես այդպիսին, չեն չեղարկվի՞ ընդհանրապես ու ընդմիշտ։

Բացի այդ, այդպիսի մոտեցումը կստեղծի նախադեպ, իսկ դա նշանակում է նաև կառավարության հաջորդ կազմի համար գայթակղություն` իր գործունեությունը սկսել նման քայլերից ու արդեն բացահայտ պոպուլիստական նպատակներով։ Դրանից ոչ մի լավ բան, եթե խախտողը հույս փայփայի, որ նրան կհաջողվի խուսափել պատժից։ Աքսիոմն ասում է, որ պատժի անխուսափելիությունը շատ ավելի արդյունավետ է գործում, քան դրա ծանրությունը։

Премьер-министр Армении Никол Пашинян на параде Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը կկարողանա փակել պետական ապարատի կոռուպցիոն ախորժակը

Քանի որ մենք ոչ թե երկու, այլ երեք դժբախտություն ունենք` հիմարները, ճանապարհներն ու ճանապարհների վրայի հիմարները։ Լուրջ վարորդներն ու, երևի, հետիոտները, իսկապես վախենում են անկառավարելի վարորդներից ու փողոցային խուլիգաններից, եթե թեկուզ ժամանակավոր վերացվեն նրանց զսպող գործոնները։ Հայտնի է, որ մեզ մոտ սիրում են «լավ տղա» խաղալ. վերջին իրադարձությունների ժամանակ մենք հերթական անգամ դրա ականատեսն եղանք։

Ընդ որում` դա հաճախ տեղի է ունենում իրադարձությունների էպիկենտրոնից հեռու փողոցներում։ Իսկ ղեկին, հաճախ, կներեք արտահայտությանս համար` «վարորդներ» էին, որոնք թեկուզ միայն տարիքի պատճառով չէին կարող վարորդական իրավունք ունենալ։

Փողոցի տեսախցիկներն ու արագաչափերը ոչ միայն հետևում են խախտողներին, այլև օգնում են վրաերթերի, ՃՏՊ–ների ու ճանապարհային երթևեկության հետ կապ չունեցող տարատեսակ այլ հանցագործությունների հետախուզման ժամանակ։ Եվ դա նույնպես բոլորը գիտեն։

Իհարկե, այդ տնտեսությունը պետք է կարգի բերել, ոչ ոք չի վիճում։ Դա վերաբերում է նաև տուգանքներին, որ բոլորը գնան պետական բյուջե, ինչպես պետք է լինի, այլ ոչ թե ճանապարհին կորեն։ Սակայն դադարեցնել տեսախցիկների ու արագաչափերի աշխատանքը, թեկուզ և ժամանակավոր, կարող է հանգեցնել, Աստված չանի, ՃՏՊ–ների դրանց զոհերի թվի աճին։

Ու պետք է մտածել, որքանով է արդարացի ներում շնորհել վարորդների մի մասին ու պատժել նույն խախտումներն արած այլ վարորդներին։ Թե չէ մարդկանց մոտ տհաճ զգացողություններ կմնան, իսկ դա լավ չէ։

Լրահոս
0