Նախագահին միայն հեռուստացույցով չէ, որ պետք է տեսնեն. քաղցր հանդիպում նախագահականում.

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է Երևանի թիվ 7 նախավարժարանի մի խումբ սաների: Երեխաներին հյուրընկալելու առիթը շատ պատահաբար է ստեղծվել։

Օրեր առաջ Հանրապետության նախագահն իր նստավայրի մոտ պատահաբար հանդիպել էր փոքրիկներին և նրանց հրավիրել նախագահական նստավայր՝ խոստանալով պաղպաղակ հյուրասիրել:

«Մեր հանդիպումը շատ պատահական է եղել։ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները եկել էին հանդիպման։ Ես դուրս եկա, երեխաներն անցնում էին փողոցով, երգում էին։ Եվ ես հրավիրեցի իրենց պաղպաղակ ուտելու։ Կարող ենք այդ ավանդույթը շարունակել, հրավիրենք նաև Հայաստանի տարբեր հեռավոր գյուղերից երեխաների։ Նախևառաջ շփվենք տեսնեն, որ նախագահներին միայն հեռուստացույցով չէ, որ պետք է տեսնեն։ Նախագահները, նախարարները, պատգամավորները, բոլորն իրենց տարիքի թոռնիկներ ունեն, և բոլորն էլ պաղպաղակ սիրում են»,–ասել է Արմեն Սարգսյանը` լրատվամիջոցների հետ զրույցում։

Իր փոքրիկ հյուրերին Արմեն Սարգսյանն նախ ցույց է տվել իր աշխատասենյակը, որտեղ զրուցել է նրանց հետ, ծանոթացրել նախագահական իշխանության խորհրդանշանի նշանակությանը և պատմությանը:Այնուհետև երեխաները Հանրապետության նախագահի հետ վայելել են նրա խոստացած պաղպաղակը:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала