ՀՀԿ-ն չի քննարկել կուսակցության նախագահի պաշտոնանկության հարցը. Շարմազանով

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանովը Փաշինյանի կառավարությանը հաջողություն է մաղթել` ընդգծելով, որ կառավարության հաջողությունը ժողովրդի հաջողությունն է։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. ՀՀԿ-ն չի քննարկել կուսակցության նախագահի պաշտոնանկության հարցը: Այս մասին այսօր` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողներին ասաց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Геворг Костанян - Sputnik Արմենիա
ՀՀԿ պատգամավորը Նիկոլ Փաշինյանին սուպերվարչապետ չի համարում

Կարեն Կարապետյանի ու հանրապետականների հարաբերությունների մասին հարցին Շարմազանովն ասաց. «Մեր բոլորի հարաբերությունները փայլուն են, մենք շատ կուռ, միասնական քաղաքական թիմ ենք: Ես հաջողություն եմ մաղթում Փաշինյանի կառավարությանը, սրանք վերամբարձ խոսքեր չեն, որովհետև յուրաքանչյուր կառավարության հաջողություն մեր ժողովրդինն է», — նշեց նա։

ՀՀԿ մամուլի խոսնակի խոսքով` այս պահին արտահերթ ընտրությունների մի տարբերակ կա։

«Հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, գործադիր իշխանության ներկայացուցիչների վճռական վերաբերմունքը՝ բերել կառավարության հավակնոտ ծրագիր, բնականաբար այս փուլում ես չեմ տեսնում իրավական որևէ լուծում՝ արտահերթ ընտրությունների գնալու համար։ Կնստենք, կքննարկենք, դա պետք է լինի իրավական եւ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»:

Շարմազանովի խոսքով՝ ընդունենք, թե ոչ, այս խորհրդարանն ընտրվել է լեգալ ու լեգիտիմ. «Եթե այդպես նայենք, ապա յուրաքանչյուրը 6 ամիսը մեկ մենք կարող է ունենանք նոր ընտրություն»:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала