Հայկական ատոմակայանի գեներատորները կարող են 2027 թվականից հետո էլ հոսանք տալ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԷԿ–ի գեներատորների ծախսերը կարդարանան հաշված տարիների ընթացքում, քանի որ վերանորոգումից հետո ատոմակայանը կկարողանա 10-12%-ով ավելի շատ էլեկտրականություն տալ։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայկական ԱԷԿ-ի գեներատորները կկարողանան աշխատել նաև 2027 թվականից հետո։ Կայանի երկու գործող գեներատորները կփոխարինեն 2018-19 թվականներին։ Առաջին գեներատորն արդեն կայանում է, այս տարվա ընթացքում երկրորդն էլ կբերեն։ Երկուսն էլ նոր են, կատարելագործված։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
«Քարե» ուկրաինացին` հայկական ատոմակայանի կառուցողը և Չեռնոբիլի վետերանը

Կայանի գործող էներգաբլոկը շահագործվում է 1980 թվականից։ Նախատեսվում է, որ մինչև 2027 թվական կայանը կշահագործվի, բայց ԱԷԿ-ի ղեկավարությունն ուզում է, որ այն ավելի երկար ժամանակ գործի։

Կայանի համար գեներատորներ է պատրաստում Սանկտ Պետերբուրգի «Սիլովիե մաշինի» ԲԲԸ-ն։ Պատրաստում են ԱԷԿ-2006-ի չափորոշիչներով։

«Իսկ այդպիսի չափորոշիչներով սարքավորման աշխատանքի ժամկետը 60 տարի է», — Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ընկերության վաճառքի փոխտնօրեն Իլյա Մուրոմցևը Սոչիում «Ատոմէքսպո-2018» միջազգային համաժողովում։

Իսկ ի՞նչ կարելի է անել գեներատորների հետ, եթե 2027 թվականին կայանի աշխատանքը դադարեցվի։ Մուրոմցևը պարզաբանեց, որ նույնիսկ այդ դեպքում էլ իրենց կարդարացնեն, որովհետև այդ մի քանի տարվա ընթացքում ավելի շատ էլեկտրականություն կարտադրեն։

Հիմնանորոգումից հետո` 2020 թվականին, վառելիքի նույն ծավալն ունեցող կայանը կկարողանա 10-12%-ով ավելի շատ էլեկտրականություն արտադրել։ Այս մասին ասաց ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը։

«Մեզ կհաջողվի հասնել դրան նոր տուրբինների, գեներատորների ու սառեցման համակարգերի շնորհիվ», — ասաց նա։

Մոտ 50 միլիոն դոլարի սարքավորում է փոխվում, իսկ արտադրությունը կավելանա տարեկան մի քանի հարյուր միլիոն կիլովատ-ժամով։ Այդ պատճառով կայանի ղեկավարությունը հույս ունի, որ երկու-երեք տարվա ընթացքում գեներատորի ծախսերը կհանի։

АЭС Бушер в Иране - Sputnik Արմենիա
Ուզում են ամրապնդել Հայաստանի հետ ընկերությունը. իրանցիները չեն վախենում պատժամիջոցներից

«Իսկ կայանի ժամկետը մենք կարող ենք ավելի քան տասը տարով երկարացնել։ Երկարացման աշխատանքներ են իրականացվում Ռուսաստանում Կոլսկայա ու Նովովորոնեժսկայա ԱԷԿ-ներում և Հունգարիայում Պակշ ԱԷԿ-ում», — նշեց «Արմատոմ» ատոմակայանների շահագործման ԳՀԿ-ի տնօրեն Վահրամ Պետրոսյանը։

«Մենք ուսումնասիրել ենք կայանի մեքենաների սրահը։ Եկել ենք հետևյալ եզրահանգման․ բլոկի հին լինելու հետ կապված ոչ մի բարդություն չկա։ Իրականում կայանը դեռ երկար կարող է ծառայել», — հավելեց Մուրոմցևը։

ԱԷԿ-ի աշխատանքի երկարացման աշխատանքն իրականացվում է 270 միլիոն վարկային գծով ու Ռուսաստանի կառավարության տրամադրած 30 միլիոն դոլար դրամաշնորհով։ Աշխատանքը նախատեսվում է վերջացնել մինչև 2019 կամ 2020 թվականը, իսկ կայանի ծառայության նախագծային ժամկետը երկարացվել է մինչև 2027 թվական։ Հիմնանորոգման գլխավոր կապալառուն «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն է, որն ընդգրկված է «Ռոսատոմ» պետական կորպորացիայում։

Լրահոս
0