«Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է». Փաշինյան

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПремьер-министр Армении Никол Пашинян
Премьер-министр Армении Никол Пашинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեսակապի միջոցով մասնակցել է Լոս Անջելեսում ընթացող «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Հայաստանի գոյության իմաստը հայության սոցիալական, տնտեսական, ֆինանսական, գիտական ներուժի կամ դրա զգալի մասի՝ իր տարածքում կենտրոնացնելն ու այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելն է: Այս մասին Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանն ասել է տեսակապով նրանց միացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян с супругой Анной Акопян в столичном кафе (18 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը թանգարան է գնացել. սելֆիներ վարչապետից

«Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է, Հայաստանը դարձնել մի պետություն, որն ուղղված է հայության ներուժի պահպանմանը և նրա բնականոն գործունեության ապահովմանը: Այս նպատակին հասնելու համար պետք է ՀՀ քաղաքացին լինի բարձրագույն իշխանությունը: Սա պետք է լինի Հայաստանի ապագայի անկյունաքարը»,-ասել է ՀՀ վարչապետը:

Խոսելով ՀՀ նոր ձևավորված կառավարության գործունեության մասին` վարչապետը նշել է, որ դրա առաջնային խնդիրն է դառնալ ժողովրդի ինստիտուցիոնալ իշխանության երաշխավորը:

«Կարծում եմ՝ այս փոփոխություններից հետո մենք քաղաքացիների ներգրավվածություն ապահովելու խնդիր չենք ունենա, ամենակարևորն այն է, որ քաղաքացին պայքարի իր իրավունքի համար»,–ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով սփյուռքի պարագային՝ վարչապետը նշել է, որ ներգրավվածության խնդիրը, երբեմն, Մայր օրենքում ամրագրված դրույթներով է պայմանավորվում: «Սահմանադրությամբ ասվում է, որ օրինակ` նախարար կարող  է նշանակվել այն մարդը, ով վերջին 4 տարում եղել է միայն ՀՀ քաղաքացի ու 5 տարում մշտապես բնակվել է Հայաստանում: Մենք կարծում ենք, որ այս կարգավորումը չի արտահայտում մեր ազգային ձգտումները և այն ստեղծում է արհեստական խոչընդոտներ սփյուռքի ներգրավվածության համար: Մենք մտադիր ենք այս արգելքները վերացնել, որպեսզի սփյուռքի ներուժը կարողանանք օգտագործել պետական ինստիտուտների կայացման գործընթացում»,-վստահեցրել է ՀՀ վարչապետը:

Լրահոս
0