ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարին Մաճկալյանն անձամբ կպատմի իր կնոջը սպանած բժիշկների մասին

© Sputnik / Lusine AdamyanБольница
Больница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ծագումով հայ ՌԴ քաղաքացին Վոլգոգրադում կորցրել է կնոջը և երկար սպասված որդուն։ Նա պնդում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել բժիշկների հանցավոր անփութության հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Ողբերգական դեպք է տեղի ունեցել Վոլգոգրադի բնակիչ 27-ամյա Արամ Մաճկալյանի հետ։ Հղի կնոջն ու որդուն կորցրած քաղաքացին պնդում է, որ նրա կինը` Ելենա Մաճկալյանը, մահացել է բժիշկների անփութության պատճառով, գրում է «ԱԻՖ»-ը։

Օրերս հայտնի են դարձել անկախ փորձաքննության արդյունքները։ Պարզվել է, որ Արամի կնոջ լյարդը փոխել են տղամարդու լյարդով, որպեսզի ապացուցեն «հեպատիտ» ախտորոշումը։

Հղիության 30-րդ շաբաթում գտնվող աղջկան 2017թ.-ի հունվարին բժիշկները նախ ուղղորդել են հիվանդանոց, այնտեղից էլ` ծննդատուն, հետո կրկին` հիվանդանոց, ապա կրկին սկսված արյունահոսությամբ ուղարկել են պերինատալ կենտրոն։ Այնտեղ կատարվել է անհետաձգելի կեսարյան հատում, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ ծննդկանն ընկել է կոմայի մեջ։

«Կեսարյան հատումից հետո բժիշկները որոշեցին նրան տանել Վոլգոգրադի շրջանային հիվանդանոց։ Նա այտուցված էր և կոմայի մեջ։ Մինչ մեր ճանապարհներով հասանք, նա երկու կլինիկական մահ էր տարել», — հիշում է Արամ Մաճկալյանը։

Операция в клинике урологии Первого МГМУ им. И.М. Сеченова - Sputnik Արմենիա
Հովհաննիսյանը կպատժի Մոսկվայում մարդկանց սպանած, հաշմանդամ դարձրած ադրբեջանցի վիրաբույժին

Մի քանի ժամ անց Ելենայի ծնողները զանգահարել են հիվանդանոց` աղջկա վիճակի մասին տեղեկանալու, բայց այնտեղ պատասխանել են. «Ինչու՞ եք նրան բերել այստեղ։ Նրա վրա կենդանի տեղ չկա։ Նա կենդանի դիակ է»։

Ելենան մահացել է 2017թ-ի հունվարի 26-ին։ Իր գեղեցկուհի կնոջն ու երկար սպասված որդուն հողին հանձնելով` Արամը երդվել է գտնել ճշմարտությունը և ապացուցել բժիշկների մեղքը։ Դրանից հետո նրա ամեն օրն սկսվում է տարբեր աստիճանի պաշտոնյաների հետ շփումներով, դատախազություն և քննչական կոմիտե այցերով։

Որպես Ելենա Մաճկալյանի մահվան նախնական պատճառ բժիշկները նշել են «աուտոիմունային հեպատիտը», «DIC ախտանիշը»։ Բայց Արամը հասել է կրկնակի փորձաքննության, որի արդյունքներն ստացել է 2018թ-ի մայիսին. ստացել է և ապշել։

Պարզվել է, որ լյարդի նմուշները, որոնք ներկայացվել են նախորդ հետազոտությանը, չեն պատկանում Ելենային։ Դրանք վերցվել են անհայտ տղամարդուց, որը հեպատիտով հիվանդ է եղել։ Այսինքն 27 տարեկան կինը ոչ մի «աուտոիմունային հեպատիտ» չի ունեցել։

Արամ Մաճկալյանը հավատում է, որ հետաքննության մարմիններն անպայման կպարզեն ամեն ինչ և կպատժեն մեղավորներին։ Նա մեկնելու է Մոսկվա, որպեսզի հանդիպի ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հետ և անձամբ պատմի իր անձնական ողբերգության մասին։

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 23-ին։

Լրահոս
0