Սարգսյանը` որպես ՀՀ նախագահ, խոսեց քաղբանտարկյալների մասին

© Sputnik / Aram Nersesyan / Президент Армении Армен Саркисян встретился с протестующими против экплуатации Амулсарского золоторудного месторождения (23 мая 2018). Еревaн
Президент Армении Армен Саркисян встретился с протестующими против экплуатации Амулсарского золоторудного месторождения (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահն անդրադարձավ արտահերթ ընտրությունների ու քաղաքական բանտարկյալների մասին հարցերին` պատասխանելով որպես ՀՀ նախագահ։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Արտահերթ ընտրությունների հարցը պետք է քննարկի Ազգային ժողովը, իսկ դրա անհրաժեշտությունը պետք է որոշի հայ ժողովուրդը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна в Карабахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը զբաղվում է քաղբանտարկյալների հարցով. ֆեյսբուքյան հաշվետվություն

«Եթե այդպիսի որոշում ընդունվի, ապա նախագահի պարտականությունն է ապահովել, որ դրանք լինեն թափանցիկ ու արդարացի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանում քաղաքական բանտարկյալներին, նախագահը հայտարարեց, որ իր դիրքորոշումը հստակ է` Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն։

«Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի կազմակերպություններից ստացել ենք որոշակի փաստաթղթեր: Այդ փաստաթղթերն առաջիկայում կուղարկենք համապատասխան նախարարություններին, և եթե Սահմանադրութունը լավ կարդացել եք, պետք է սպասենք, մինչև ՀՀ վարչապետն ու կառավարությունը որոշում կայացնեն»,- ասաց նախագահը։

Իսկ ՀՀ նախագահը իր անձնական կարծիքը չցանկացավ հայտնել, բայց խոստացավ` եթե որևէ տեղ իրեն գտնեն` որպես ՀՀ քաղաքացի, այդ հարցի վերաբերյալ անձնական տեսակետը կհայտնի։

«Եթե դադարեմ նախագահ լինել, ինչ ուզեք, կասեմ»,- ասաց նա։

Սարգսյանն ավելացրեց, որ հիմա «ստիպված է խոսել բացառապես ի պաշտոնե»։

Լրահոս
0