00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանի թիմը պետք է փոշին լիարժեք մաքրի. թեթև «տունմաքրոցին» հարց չի լուծի

© Sputnik / Asatur YesayantsВстреча премьер-министра Никола Пашиняна с IT-специалистами (23 мая 2018). Еревaн
Встреча премьер-министра Никола Пашиняна с IT-специалистами (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նոր իշխանությունը երիտասարդ է բառի բուն իմաստով, այդ պատճառով էլ նրան բնորոշ են երիտասարդության բոլոր հատկանիշները` տաքարյունություն, անհամբերություն, վճռականություն, թող որ կառավարման սակավ փորձի պարագայում։

Ինչ վերաբերում է ձեռնահասությանը, ապա դրա առկայությունը կամ, աստված մի արասցե, բացակայությունը, ժամանակի ընթացքում պարզ կլինի. մարդկանց պետք է ժամանակ տալ աշխատելու համար, առավել ևս, որ կենսական խնդիրներն անհաշվելի են։

Министр культуры Армении Лилит Макунц на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մշակույթի նախարարը խոստացավ բացահայտել չարաշահումները

Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի գլխավոր պատճառներից էին արցախյան հիմնահարցի վերաբերյալ նրա հայացքներն ու մոտեցումները։ Առաջին նախագահին լսեցին և խնդրեցին հեռանալ, խնդրեցին առանց երկիմաստության։ Տեր-Պետրոսյանին երևի ավելի մեղմ կվերաբերվեին, եթե չլինեին ՀՀՇ-ի իշխանության սարսափելի տարիները։

Ռոբերտ Քոչարյանի, իսկ հետո Սերժ Սարգսյանի գալուստով իշխանության «ժառանգականությունն» այս կամ այն չափով պահպանվեց, ինչը չես կարող ասել Հայաստանի նոր կառավարիչների մասին։ Սա ոչ վատ է, ոչ էլ լավ, այլ փաստ է, և հետևաբար նոր իշխանությունը մանևրելու համար ավելի ընդարձակ դաշտ ունի, քանի որ որևէ պարտավորություն չի ժառանգել և կարող է կամավոր ստանձնել կամ չստանձնել այդ պարտավորությունները։ Դե, կամ էլ գրեթե կամավոր։

Կառավարությունը երիտասարդ է, ինչպես ենթադրվում է` անփորձ, բայց անհամբեր ու վճռական տրամադրված։ Վճռականությունն արդեն իսկ երևում է գործնականում` հայտարարություններից դատելով. արդեն սպասում ենք բարդ կոռուպցիոն սխեմաների, խոշոր չարաշահումների, «Հյուսիս-Հարավ» բազմաչարչար ավտոմայրուղու, երկրի զբոսավայրերում տարբեր գերատեսչական օբյեկտների շինարարության հետ կապված հետաքննության արդյունքների բացահայտմանը։ Եվ սա դեռ ամբողջական ցանկը չէ։

Բացի այդ, կան նաև արդյունահանող ընկերությունների հետ կապված բնապահպանական խնդիրներ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և գազի սակագների ձևավորման հարց։ Այո, միլիոնավոր հարցեր կան, որոնց լուծման համար հանրային լուրջ պահանջ կա։

Министр транспорта, связи и информационных технологий Армении Ашот Акопян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Կարելի է խնդրել կամավորներին». նախարարը պատմեց իր քայլերի մասին

Այդ ահռելի խնդիրները մեկ կամ երկու ամսվա ընթացքում անհնար է լուծել, որքան էլ երիտասարդ և ակտիվ նախարարները փորձեն։ Էնտուզիազմն, իհարկե, կարող է արագացնել այդ խնդիրների լուծումը, սակայն պետք է լինի մտածված, կշռադատված և արդար։ Պոպուլիզմին տրվելու գայթակղություն կարող է միշտ էլ առաջանալ, բայց այդ դեպքում սթափեցումը տհաճ է լինում և կարող է հետևանքներ ունենալ։

Ժամանակին Քոչարյանից պահանջում էին հետաքննել 1990-ականների սկզբի և կեսերի հհշական ամենաթողությունը, բայց նա, բնականաբար, զգալի պարտավորություններով, պայմանավորվածություններով և արգելքներով կապված լինելով, այն ժամանակ ասաց, որ չի ուզում հաշվեհարդար տեսնել և զանգվածային դատաստան իրականացնել։

Այդ իսկ պատճառով թալանված ու մետաղաջարդոնի գնով վաճառված, ոչ վաղ անցյալում ծաղկուն հանրապետության համար ոչ ոք պատասխան չտվեց։ Դրա համար էլ այսօր զարմանքով նկատում ենք, որ նրանք, ովքեր վաղուց ներքաղաքական դաշտից դուրս էին համարվում, սկսել են մարդամեջ դուրս գալ, բացի այդ իրենց հետնորդներին ինչ-որ հավակնություններ ներկայացնել` մոռանալով, թե խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ որքան քիչ քվեի էին արժանացել։

Խնդիրները լուծելու համար երկար ժամանակ կպահանջվի, եթե իհարկե, իսկապես, դրանք լուծելու հարց է դրված, և չեն սահմանափակվելու կոսմետիկ միջոցներով` տասնամյակներով կուտակված փոշին թաքցնելով արտաքին ծանր վարագույրի հետևում։ Փոշին եթե չմաքրես փոշեկուլով, նորից շատ արագ կհավաքվի, իսկ այդ դեպքում անխուսափելի կդառնա փոշուց ալերգիան։

Министр труда и социальных вопросов Армении Мане Тандилян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Թանդիլյանը մտադիր է հետաձգել կուտակային վճարումների պարտադիր նորմը

Հուսանք, որ հսկայական մաքրման համար հզոր փոշեկուլներ են նախատեսված։ Միայն թե պետք չէ մոռանալ, որ փոշու արտաքին շերտի տակ ներծծված են երկրորդ, երրորդ` հին շերտերը, որոնք նույնպես մաքրելու կարիք ունեն։

Եթե չպատժեն բոլոր մեղավորներին և բավարարվեն միայն մի քանիսով, այդ դեպքում գուցե ավելի լավ է` ոչ ոքի՞ ձեռք չտան։ Պատասխան պետք է տան նաև նրանք, ովքեր թալանել են երկիրը և կտոր-կտոր վաճառել, պատժել է պետք նաև նրանց, ում պատճառով հրեշային արտագաղթ սկսվեց. 1990-ականներին երկիրը լքածների թվում ոչ բոլորն էին, որ Հայաստանից հեռացան լույսի ու ջեռուցման բացակայության պատճառով։ Երկիրը լքելու հիմնական պատճառներն ամենևին էլ կոմունալ անհարմարությունները չէին։

Այսօր, երբ հույզերը գագաթնակետին են հասել, քառորդդարյա պատմություն ունեցող հարցերը կարող են աննշան թվալ, բայց դրանց չի կարելի սկզբունքային գնահատական չտալ, և ոչ միայն հանուն նրա, որ հաղթի արդարությունը։ Այլ որպեսզի երկրում ապօրինություն սերմանած հիմնադիր-հայրերը հավակնություններ ներկայացնելու իրավունք չվերապահեն իրենց։

Լրահոս
0