Արմեն Սարգսյանն ու Էլթոն Ջոնը խոսել են Արարատը վերադարձնելու մասին. լուսանկարներ

© Sputnik / Asatur Yesayants / Элтон Джон
Элтон Джон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը միասին ընթրեցին Երևանում։ Ընթրիքից հետո նախագահը որոշ մանրամասներ պատմեց իրենց զրույցից։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Հայաստան ժամանած հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «աշխարհաքաղաքական» հարցեր են քննարկել Երևանում։ «Անկյուն» իտալական ռեստորանում ընթրելուց հետո նախագահը որոշ մանրամասներ պատմեց լրագրողներին։

«Քննարկում էինք, որ Հայաստանում հիանալի ուտելիք կա և երբ ենք Արարատը հետ բերելու»,-  ժպտալով ասաց Սարգսյանը։

Լրագրողներին հետաքրքրեց, թե որն է երգչի հայաստանյան այցի նպատակը։

«Էլթոնը իմ բարեկամն է, պարոն Վաչե Մանուկյանի (բրիտանահայ գործարար և բարերար), Րաֆֆի Մանուկյանի (Գլենդելի նախկին քաղաքապետ) բարեկամը։ Նա այստեղ է եկել երեխաների համար բարեգործական ծրագրերով»,- ասաց նա։

Նախագահը կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ Էլթոնը ճաշակել է բոլոր ուտեստները։ Sputnik Արմենիայի հարցին, թե իտալական ռեստորանում հայկական ուտեստներ կայի՞ն, նախագահը ժպիտով պատասխանեց. «Վաղն էլ հայկականը կլինի»։

ՀՀ նախագահի խոսքով` աշխարհահռչակ երգիչը հավանաբար մյուս տարի համերգով կգա Հայաստան։

© Sputnik / Asatur Yesayants / Էլթոն Ջոն
Էլթոն Ջոն - Sputnik Արմենիա
1/4
Էլթոն Ջոն
© Sputnik / Asatur Yesayants / ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան - Sputnik Արմենիա
2/4
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան
© Sputnik / Asatur Yesayants / ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան - Sputnik Արմենիա
3/4
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան
© Sputnik / Asatur Yesayants / Էլթոն Ջոն
Էլթոն Ջոն - Sputnik Արմենիա
4/4
Էլթոն Ջոն
1/4
Էլթոն Ջոն
2/4
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան
3/4
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան
4/4
Էլթոն Ջոն

Նշենք, որ բրիտանացի երգիչը Հայաստան է ժամանել այսօր` մայիսի 26-ին։ Նա Հայաստան է եկել ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության նախաձեռնած բարեգործական ծրագրի շրջանակում: Լսողական սարքեր արտադրող այս ընկերությունը վաղը` մայիսի 27-ին, միջոցառում է կազմակերպելու, որին մասնակցելու է նաև հանրահայտ երգիչը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Էլթոն Ջոնն այս ընկերությունը ֆինանսավորողներից մեկն է։

© Sputnik / Սըր Էլթոն Ջոնն ու նախագահ Արմեն Սարգսյանն ընթրեցին Երևանում
Սըր Էլթոն Ջոնն ու նախագահ Արմեն Սարգսյանն ընթրեցին Երևանում - Sputnik Արմենիա
Սըր Էլթոն Ջոնն ու նախագահ Արմեն Սարգսյանն ընթրեցին Երևանում
Լրահոս
0