00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անշտապ» ընտրություններ Հայաստանում. Փաշինյանն ու ՀՀԿ-ն կարող են պայմանավորվել

© Sputnik / Asatur YesayantsВстреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн
Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ ամեն կերպ պատրաստ է աջակցել Փաշինյանի կառավարությանը, միաժամանակ վարչապետը նշում է արտահերթ ընտրություններ անցկացնելու մոտավոր ժամկետները՝ խորհրդարանում հանրապետականների մեծամասնությունից ազատվելու համար։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Դավիթ Գալստյան․ Արտահերթ ընտրությունների անցկացումը Հայաստանի ներքաղաքական օրակարգի հիմնական հարցերից է և, անշուշտ, վարչապետ Փաշինյանի օրակարգի հիմնական հարցը։ Համենայն դեպս, նա հստակ ասում է այդ մասին։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Հինգ կետ, որոնց շուրջ ՀՀԿ–ն որևէ սակարկության չի գնա Փաշինյանի հետ

Դեռ նախագահ/վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ ցույցերի ընթացքում Հայաստանի գործող վարչապետը՝ այն ժամանակ բողոքի շարժման առաջնորդը, հայտարարում էր, որ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է կայանան իշխանության անցնելուց հետո 1-2 ամսվա ընթացքում։

Ընդդիմության առաջնորդը բազմաթիվ անգամ հայտարարել է նաև, որ մինչ ընտրությունները նախևառաջ պետք է հրաժարվել ռեյտինգային համակարգից և անցնել համամասնական համակարգի, անպայման փոխել ընտրական հանձնաժողովների կազմը։

Ընտրությունների արագ անցկացումը բխում է Փաշինյանի շահերից, քանի որ ժամանակի ընթացքում նրա սոցիալական աջակցությունը կնվազի։ Ինչպես նախազգուշացրել են փորձագետները, նրան վարչապետի պաշտոնում ընտրելը հանրապետական մեծամասնության հետ «խաղի սկիզբն» է։

Իսկապես, խորհրդարանական հանրապետությունում «փոքրամասնության» կառավարության արդյունավետ աշխատանքը քիչ հավանական է թվում։ Հասկանալի է, որ հենց հանրապետականները թույլ կողմ տեսնեին, ապա շատ խոչընդոտներ կստեղծեին Փաշինյանի համար։

Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը կշարունակի գլխավորել ՀՀԿ–ն,կուսակցությունը պատրաստ է բանակցել Փաշինյանի հետ

Դեռ Փաշինյանի ընտրվելուց առաջ էլ հասկանալի էր, որ ՀՀԿ-ն կձգտի պահպանել ներկա խորհրդարանն ու հետաձգել գալիք ընտրությունները։ Խորհրդարանի կուլուարներում խոսում էին, որ եթե Փաշինյանը նույնիսկ սպիտակ թուղթ բերի ու ասի` սա է կառավարության ծրագիրը, հանրապետակաները կքվեարկեին դրա օգտին։

Բայց վարչապետի ընտրությունները երկրորդ փորձից կայացան, և վարչապետ Փաշինյանի հռետորությունը ընտրությունների հարցում (և ոչ միայն) փոխվեց։

Մեկ շաբաթ անց Փաշինյանը ևս մեկ անգամ մեկնաբանեց արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Այս անգամ Փաշինյանի խոսքերում որոշակի կոնկրետություն հայտնվեց։ Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ Հայաստանում արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ աշնանը։

Բացի այդ, նրա խոսքով՝ կառավարությունն ունի երկարաժամկետ ծրագրեր, և ծրագրերի առկայությունը չի հակասում արտահերթ ընտրությունների հրամայականին։ Միաժամանակ նա նշեց, որ այդ պատկերացումը պետք է համադրել մյուս քաղաքական ուժերի դիրքորոշման հետ։

Միաժամանակ, «Ծառուկյան» դաշինքը պատրաստ է ընտրություններին թեկուզ այսօր (թեև հասկանում է, որ բարեփոխումներ են պետք), այդ մասին հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը։

Вице-спикер НС Эдуард Шармазанов во время специального заседания парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Շարմազանովն աղոթելու է Նիկոլ Փաշինյանի համար ու գոտկատեղից ներքև չի հարվածելու

Փաշինյանի մեկ այլ դե ֆակտո կոալիցիոն գործընկերը՝ ՀՅԴ-ն, կարծում է, որ գլխավորը բարեփոխումներ անցկացնելն է, մասնավորապես, վերացնել ռեյտինգային համակարգը։ Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նույնիսկ չի բացառում, որ արտահերթ ընտրություններ ընդհանրապես չեն լինի։

Այդ ֆոնին հետաքրքիր է ՀՀԿ հայտարարությունը։ ԱԺ փոխխոսնակ և խորհրդարանական մեծամասնության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ, չնայած գաղափարական և քաղաքական տարաձայնություններին, ինքը պատրաստ է աջակցել իր պետության վարչապետին արտաքին քաղաքականության ոլորտում։

Նա նշել է, որ խորհրդարանական մեծամասնությունը չի խոչընդոտի նոր կառավարության աշխատանքը թե՛ օրինագծերի, թե՛ ապագա պետբյուջեի հարցում։ Միաժամանակ, արտահերթ ընտրությունները (որոնց անհրաժեշտության մասին հայտարարում է Փաշինյանը), այսօր դժվար թե նպատակահարմար են, կարծում է Շարմազանովը։

Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության անդամների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, թե ինչ տպավորություն է ստացել հարցուպատասխանից։ «Ինձ չհամոզեց», — հայտարարել էր Շարմազանովը։

Հազիվ թե վարչապետության այսքան կարճ ժամանակաշրջանում Փաշինյանին հաջողվեր իր մասին պատկերացումը այդքան կտրուկ փոխել ՀՀԿ խոսնակի աչքերում։

Депутат НС Армении Эдмон Марукян - Sputnik Արմենիա
Արտահերթ ընտրությունների հարցում ՀՀԿ–ի հետ համաձայնությունը չի բացառվում. Մարուքյան

Այն, որ վարչապետին աջակցելու պատրաստակամությունը Շարմազանովի անձնական կարծիքը չէ, հասկանալի դարձավ նաև խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունից հետո։ Նա ոչ միայն հայտարարեց Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ ՀՀԿ պատրաստակամության, այլ նաև այն մասին, որ կուսակցությունը պատրաստ է 2022թ-ի ընտրություններին։

Նա նշեց, որ ներկա իրավիճակում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, իսկ ՀՀԿ-ն պատրաստ է օգնել կառավարությանը Հայաստանի զարգացման ծրագրերում։

Նման հայտարարությամբ հանդես եկավ նաև խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը` հայտարարելով, որ ՀՀԿ-ն պատրաստ է բանակցել Փաշինյանի կառավարության հետ ընտրական համակարգի բարեփոխումների վերաբերյալ։

Այստեղից հետևում է, որ եթե նման հայտարարություններն արվում են հասարակության համար, ապա Փաշինյանի հետ որոշակի բանակցություններ ընթանում են կուլիսներում, և հնարավոր է՝ կան պայմանավորվածություններ։ Հարց է ծագում, թե կոնկրետ ինչի՞ մասին կպայմանավորվեն կողմերը, և հանրապետականներն ի՞նչ երաշխիքներ կտան վարչապետին։

ՀՀԿ-ն ու Փաշինյանն ընդհանուր լեզու գտան վարչապետի ընտրության ժամանակ։ Մեկ այլ սակարկության արդյունքում «ազգային համաձայնության» հեղափոխական կառավարությունում հայտնվեցին բոլորովին ոչ հեղափոխական «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն։

Առաջիկայում պարզ կլինի, թե կոնկրետ ինչի մասին են պայմանավորվել կողմերը։

Հ․Գ․ Ի դեպ, «ժամանակավոր» նախարարների ծրագրերը կարծես բոլորովին էլ «կարճաժամկետ » չեն։

Լրահոս
0