00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսակա՞ն, թե՞ իրանական գազ. ինչո՞ւ է գազը թանկանում Հայաստանի ներսում

© AFP 2024 / ANDREY SINITSINГазовая труба
Газовая труба - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն պարզ է, որ հայ սպառողին հասնող ռուսական գազի մատակարարման համակարգում ամեն ինչ չէ, որ համընկնում է գնի առումով։ Նույնիսկ տարրական տրամաբանությունն է թելադրում` բնական գազը, որը Հայաստանի արտաքին սահմանը հատում է մի գնով, չի կարող մինչև սպառողին հասնելը գրեթե կրկնակի թանկանալ։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի վերլուծաբան

Իրականում խնդիրը նոր չէ, և բնակչության դժգոհությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 1000 խմ-ի դիմաց 150 դոլարով, իսկ բնակչությանը հասնում է 290 դոլարով։

Министр энергетических инфраструктур и природных ресурсов Армении Артур Григорян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բավականին բարդ գործընթաց է. նախարարը` Իրանից գազ ներկրելու մասին

Որքան շատ ես գազ գնում, այնքան ավելի է էժանանում. տնտեսական օրինաչափություն, որի հետ կարող է համեմատվել միայն աշխարհաքաղաքական օրինաչափությունը

Հիշում եմ` բավական երկար ժամանակ, երբ դեռ ռուսական գազի գինը Հայաստանի համար համեմատաբար բարձր էր, ռուսական «Գազպրոմի» հայկական դուստր ձեռնարկության ներկայացուցիչները և համապատասխան նախարարության աշխատակիցները բացատրում էին, որ երկիրը քիչ է գազ սպառում, այդ պատճառով էլ նման անհավասարակշռություն է առաջանում։

Ասում էին, որ եթե Հայաստանում մեծ քանակությամբ գազ սպառող գործարաններ լինեին, ապա գինն էլ, համապատասխանաբար, կնվազեր։ Իսկ երբ հիմնական սպառողը բնակչությունն է, որը ցուրտ ձմռանն այդ գազով է ջեռուցում տները, ապա սպառումը քիչ է, գինը` բարձր։

Իրականում նման օրինաչափություն  իսկապես կա համաշխարհային պրակտիկայում, և Ռուսաստանից նավթ ու գազ գնող երկրները ջանում են այդ գործոնն օգտագործել այդ սակագնի շուրջ բանակցությունների ժամանակ։

Հետո հանկարծ պարզվեց, որ Ռուսաստանը, ելնելով ինչ-ինչ աշխարհաքաղաքական նկատառումներից և այն փաստից, որ Հայաստանն այսուհետև ԵԱՏՄ լիիրավ անդամ է, ամենևին էլ դեմ չէ իջեցնել մատակարարվող գազի սակագինը։

Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ այդ գինը տարածաշրջանում ամենացածրն է (ընդամենը 150 դոլար` 1000 խմ-ի դիմաց), գազը սպառողին հասնում է 290 դոլարով։

Высокогорная газокомпрессорная станция Воловец в Закарпатской области - Sputnik Արմենիա
Ռուսականից թանկ է. նախարարն ասաց` որքան կարժենար իրանական գազը Հայաստանի համար

Այսօր արդեն, երբ Ռուսաստանն իջեցրել է գինը, «Գազպրոմի» հայկական դուստր ձեռնարկության ներկայացուցիչները և նախարարությունները սկսել են շեշտը դնել այլ բանի վրա։ Իբր գնային ավելցուկի պատճառն այն է, որ «Գազպրոմ Արմենիան» լուրջ գումարներ է ներդնում ենթակառուցվածքների և գազամատակարարման ցանցի սպասարկման համար։

Դե իհարկե, անուշադրության չի մատնվում նաև այն փաստը, որ գազիֆիկացման մշտական աշխատանքներ են իրականացվում այն շրջաններում և բնակավայրերում, որտեղ գազի խողովակներ ի սկզբանե չկային։

Հարց «Գազպրոմ Արմենիային» և համապատասխան գերատեսչությանը

Հիշում եմ, որ խորհրդային լճացման տարիներին կառուցված թաղամասերից մեկում (խոսքը Դավթաշենի մասին է) գազ ընդհանրապես չկար։ Այն ժամանակ հայկական ատոմակայանի, այսինքն էժան էլեկտրաէներգիայի առկայությունը հաշվի առնելով` որոշել էին, որ նոր թաղամասի բնակիչները կապրեն առանց գազի։

Հիշում եմ, որ դավթաշենցիների համար նույնիսկ էլեկտրաէներգիայի սակագինն էին կրկնակի ցածր սահմանել մյուս թաղամասերի համեմատ, որտեղ գազ կար։ Սակայն հարցը դրանում չէ։

Պարզապես արդեն մեր օրերում ընդամենը 1-2 տարվա ընթացքում ամբողջ Դավթաշենը գազիֆիկացվեց ու մոնտաժային աշխատանքների հսկայական աշխատանք կատարվեց, ինչն իսկապես գումար արժե, և դրանից խուսափել հնարավոր չէ։

Այն ժամանակ ասում էին, որ հենց գազիֆիկացման աշխատանքների պատճառով չեն կարողանում իջեցնել սակագները։

Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երբ Փաշինյանի թիմը կխախտի «Գազելներով» ու ընտրակաշառքով ընտրությունների ավանդույթը

Բայց արդեն որերորդ տարին է (ավելի քան տասը տարի)` ամբողջ Դավթաշենը գազ ունի, բացառությամբ առանձին բնակարանների, որտեղ մարդ չի բնակվում, բայց նույն «Գազպրոմ Արմենիան» դեռ ոչ մի անգամ հայտարարությամբ հանդես չի եկել և չի նշել, որ գազիֆիկացման աշխատանքներն ավարտվել են։ Ենթադրենք` ևս մի քանի տարի էլ տևեց Հայաստանի բոլոր (խուլ) գյուղերի գազիֆիկացման գործընթացը։ Բայց չէ՞ որ այդ աշխատանքներն էլ հավերժ չեն, ճի՞շտ է։ Չէ՞ որ խոսքը փոքր (տարածքային առումով) երկրի մասին է, որի բնակչությունն ընդամենը 3 մլն է։

Ահա և հարց է ծագում` որքա՞ն է շարունակվելու այդ գազիֆիկացման գործընթացը։ Մի՞թե մինչ օրս գազի խողովակներ չեն անցկացվել շրջկենտրոններից և մայրուղիներից հեռու գտնվող գյուղերում, տնակներում և առանձնատներում։

Եթե գազիֆիկացման աշխատանքները չեն ավարտվել, ապա ինչո՞ւ։ Իսկ եթե ավարտվել են, ապա ինչու Հայաստանում գազի սակագինը սպառողի համար չի նվազում։

Իսկ հիմա իրանական գազի մասին

Պարզվում է, որ Իրանից եկող գազը հայ սպառողի բոլոր խնդիրները չի լուծում, ինչպես դա ներկայացվում էր ավելի վաղ։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ իրանական բնական գազի սակագինը զգալիորեն թանկ է ռուսականից։ Նրա խոսքով` Իրանի և Հայաստանի սահմանին գազի արժեքը 1000 խմ-ի դիմաց 165 դոլար է կազմում։

Встреча премьер-министра Никола Пашиняна с IT-специалистами (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի թիմը պետք է փոշին լիարժեք մաքրի. թեթև «տունմաքրոցին» հարց չի լուծի

Նշենք, որ խոսքն այսօրվա մասին է, երբ Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել, և նախարարների կաբինետում նստած են մարդիկ, որոնք ժողովրդի լիարժեք վստահությունն են վայելում։

Փաստորեն ստացվում է, որ Ռուսաստանն ամենևին էլ մեղավոր չէր, որ թանկ գազ է հասնում հայերի բնակարաններ, ճի՞շտ է։

Ստացվում է, որ ռուսական «կապույտ վառելիքի» սակագնի կրկնակի ավելցուկն առաջանում է Հայաստանում։ Գնային քաղաքականությունը երկրում ինքնուրույն են որոշում` անկախ աշխարհաքաղաքական շահերից, որոնցով առաջնորդվում էր (և առաջնորդվում է) ռուսական պետական կորպորացիան` «Գազպրոմ» ընկերությունը։

Եվ սուտ են հեքիաթներն այն մասին, թե Ռուսաստանը թույլ չի տալիս, որ Իրանը մուտք գործի հայկական շուկա։ Սուտ է թեկուզ այն պատճառով, որ այսօր բացահայտ հայտարարվեց` իրանական գազը հայկական շուկայի համար չէ, քանի որ 10 տոկոսով թանկ է ռուսականից։

Եվ ներքին շուկայում գազի թանկ լինելու պատճառը պետք է ուրիշ տեղ փնտրել։ Նման է նրան, որ 1500 դրամի լանչ պատվիրես, բայց բերողին 1300 դրամ վճարես առաքման համար։

Մոտավորապես այդպես է իր ծառայությունները գնահատում արդեն ամբողջ Հայաստանով մեկ գազամատակարարման ցանց կառուցած «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Հայկական սահմանից գազը սպառողին է հասցնում գրեթե նույն գնով, ինչ գնով ստանում է «Գազպրոմից»։

Իսկ իրանական գազն իսկապես ռուսականից թանկ է։ Համենայն դեպս Հայաստանի համար, քանի որ Իրանն աշխարհաքաղաքական նպատակահարմարություն չունի` ի տարբերություն Ռուսաստանի։

Լրահոս
0