Քաղաքացիները կանխել են 28–ամյա աղջկա ինքնասպանության փորձը

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը աղջկան ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Այսօր Երևանում կանխվել է 28–ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, մայիսի 27-ին, ժամը 20:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ երիտասարդ աղջիկը անցել է Երևան քաղաքի Կիևյան կամրջի արգելապատնեշը և փորձում է ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Քաղաքացիները կանխել են 1990թ. ծնված Ա. Բ.-ի ինքնասպանության փորձը, իսկ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала