00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետի որդին ծառայության է մեկնում. կդառնա՞նք երկիր, ուր նման երևույթները չեն զարմացնի

© Official site of the Ministry of Defence of RAПрисяга новобранцев, призванных по программе "Это я"
Присяга новобранцев, призванных по программе Это я - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեկ մի շատ նշանակալից իրադարձություն տեղի ունեցավ․ Աշոտը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին, հայտնեց, որ որոշել է զինծառայություն անցնել։ Եվ այդ երևույթը, երբ բարձրաստիճան պաշտոնյաների որդիները ծառայում են բանակում, նվազագույն հետևողականություն պահպանելու դեպքում կարող է սովորական դառնալ։ Ու անգնահատելի հետևանքներ ունենալ։

«Որոշել եմ ինքնակամ դիմում գրել ու ծառայությունս անցնել Արցախի Հանրապետությունում։ Միշտ եղել եմ այն կարծիքին, որ այս պահին արցախյան հակամարտությունում խաղաղություն հաստատելը հայկական կողմի ձեռքերում է, դրա միակ արժանապատիվ ու արդյունավետ ճանապարհը հայկական բանակի, արցախյան բանակի հզորացումն է», — ասում է Աշոտ Փաշինյանը։ Ու այդքան էլ կարևոր չէ, թե որտեղ կծառայի Աշոտը, Արցախն այդ առումով ցավոտ կետ է, հենց բուն իրադարձությունն է կարևոր։

Кадр из прямого эфира премьер-министра Никола Пашиняна - Sputnik Արմենիա
Փաշինյանը «բանակից ազատվածներին» հորդորեց վերադառնալ հայրենիք ու ծառայել իր որդու հետ

Շատ քիչ բան է հարկավոր, որպեսզի այս նախաձեռնությունը մոռացության չմատնվի ու մեկանգամյա գովազդային ակցիայի չվերածվի․պետք է լինել հետևողական, ու մի քանի տարի անց սովորական կընկալվի բանակային ծառայություն անցնող նախարարների, նախագահների ու վարչապետների որդիների հանդիպելը։ Եվ այդ ժամանակ այսպիսի իրադարձությունով չեն հիանա, հոդվածներ ու սոցիալական կայքերում հիացած արձագանքներ չեն գրի։ Դա կդառնա նորմա։

Տարիներով, տասնամյակներով կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ, չարաշահումների ու հանցավոր մեխանիզմների մասին գործերը երկար են քննվում, իսկ բարձրաստիճան պաշտոնյայի որդուն պարտադիր ժամկետային ծառայության ուղարկելն ու այդպիսով արդարությունը վերականգնելը շատ հեշտ բան է։ Դրա համար պետք է միայն զինկոմատ ներկայանալ։

Երբ երկրի քաղաքական վերնախավը ներկայացնող մարդկանց որդիները բոլորի հետ հավասար գնում են ծառայելու, որոշվում է ոչ միայն արդարությունն է վերականգնվում, այլ երևում է, որ օրենքը բոլորի համար է։ Դա հաստատ շատ ավելի շատ խնդիրներ կլուծի, քան տարիներով մշակվող բարեգութ ծրագրերը, որոնք եսիմ ինչ ձևով են իրականացվում։ Եվ հաստատ ավելի շատ, քան ամսական 1000 դրամները, որը պահվում են աշխատող մարդկանց աշխատավարձերից։ Ու այս ամենը զինվորական պաշտոններ զբաղեցնող մարդկանց կառուցվող ճոխ դղյակների ֆոնին։

Главы Армении и Карабаха - Никол Пашинян и Бако Саакян в штаб-квартире Армии обороны. Степанакерт (9 мая) - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը գոհ է հայկական բանակից

Կարելի է ժամերով ամբիոններից ամպագոռգոռ ճառեր ասել, հուզումնալից խոսել հայրենիքի առջև պարտքի մասին, իսկ կարելի է սուս ու փուս սեփական որդուն ծառայության ուղարկել։ Դա և ավելի արագ է ստացվում, և՛ ավելի համոզիչ։ Իսկ ամենակարևորը՝ ավելի արդյունավետ։

Եթե նոր իշխանությունները կարողանան հասնել այն բանին, որ անցյալում մնա այն խայտառակ պրակտիկան, երբ ժամկետային ծառայողների ծնողներն իրենք էին ամեն ինչ գնում`սկսած ատամի խոզանակից, մինչև զրահաբաճկոն, եթե այս սարսափը մոռացվի, դա արդեն հաղթանակ է։ Կարծում եմ՝ այդ դեպքում շատերը դժգոհ չեն լինի պարտադիր հազար դրամ վճարումներից ու գուցե ավելի շատ տան։

Հարևանից գողացողը հանցագործ է, պետությունը թալանողը՝ կրկնակի հանցագործ, իսկ բանակը թալանողն ինքներդ որոշեք՝ ինչ է։ Հատկապես հայկական բանակի դեպքում, մեր այն զինվորների, որոնցից, եթե անկեղծ լինենք, քչերն էին ակնկալում այն, ինչ նրանք արեցին 2016 թվականին։ Հաշվի առնելով, որ իրենք էլ այդպիսի ապրիլ չէին սպասում։

Միայն այն փաստը, որ այդ բանակում ծառայում են ամենատարբեր ծնողների երեխաներ, այդ թվում՝ այդ բանակի հրամանատարության, արդեն մեծ առաջխաղացում է` բանակը կարգի բերելու առումով։ Քայլ, որի համար պետք չէ պետական բյուջեից գումարներ ծախսել կամ երկրի արտաքին պարտքն ավելացնել։

Президент Серж Саргсян, Министр Обороны Виген Саргсян и Начальник Генерального штаба Мовсес Акопян - Sputnik Արմենիա
Ամեն զինծառայող պետք է մտածի` բանակի միջոցների յուրացումը դավաճանություն է. Սերժ Սարգսյան

Հուսով եմ՝ պետք չէ կետ առ կետ պարզաբանել, թե ինչու այդ դեպքում բանակի պահեստներում միանգամից կհայտնվեն բոլոր անհրաժեշտ իրերը, ապուրի մեջ ավելի շատ միս կլինի, իսկ ներքին միջանձնյա հարաբերությունները զորամասերում միանգամից կլավանան։ Առանց որևէ ծրագրերի, բարեգործության, տարբեր աստիճանի կամավորության վճարումների և կոռուպցիոն ռիսկեր ծնող այլ բաների։

Հիմա շատերն են ասում, որ ինքը՝ վարչապետը, չի ծառայել (ի դեպ, Փաշինյանի` բանակից ազատումը եղել է օրենքի շրջանակներում։ Այն ժամանակ, եթե 2 եղբայրները ծառայել էին, 3–րդն ազատվում էր պարտադիր ծառայությունից), նախարարների կեսն էլ միայն լսելով են ծանոթ բանակին։ Վարչապետը չի ծառայել, բայց որդուն է ուղարկում, պետք է չէ՞ մի օր սկսել։ Հարյուրերորդ անգամ քննարկելով, թե ինչու չի ծառայել այս կամ այն պաշտոնյան, մենք անխուսափելիորեն կվերածվենք բամբասող կանանց, որոնք խոհանոցային խոսակցություններ են վարում, ու այդ խոսակցություններով էլի ամեն ինչ կփչացնենք։

Լավ, այն նախարարը չի ծառայել, այս վարչապետն էլ չի ծառայել։ Այսուհետ նրանց երեխաները կծառայեն, եկեք այսպես պայմանավորվենք։ Միայն թե պայմանավորվածությունները պետք է պահել, թե չէ մարդիկ չեն հավատա։

Ճիշտն ասաց, երբեմն անհանգստանում եմ նոր իշխանությունների համար․ամեն օր նոր խոստումներ ու նախաձեռնություններ։ Ուզում եմ, որ նրանք հաջողեն, շատ եմ ուզում։

Մի բան էլ․ մարդիկ կհասկանան, եթե ինչ-որ բան օբյեկտիվ պատճառներով չստացվի։ Եթե չստացվի, պետք է գալ նրանց մոտ ու ասել` մենք սա արեցինք, այսպես փորձեցինք, ջանացինք, սակայն չի ստացվում, նորից կփորձենք։ Այդ դեպքում կհասկանան ու ինչով կարող են, կօգնեն։

Սակայն՝ մարդիկ նոր սուտը չեն ների, նրանց երեսուն տարի է ստում են, նրանք ամենուր միայն սուտ են տեսնում։ Հուսանք՝ սուտ չի լինի․ խոսքը ոչ թե կոնկրետ Աշոտ Փաշինյանի մասին է, այլ ընդհանրապես նոր իշխանության աշխատանքի մասին։

Լրահոս
0